«Բայց դու, Տե’ր, իմ ասպարն ես, իմ փառքը եւ իմ գլուխը բարձրացնողը»։ Սաղմոս 3.3

Շա՜տ եմ մտածել այս թեմայի շուրջ։

«Ասպար» բառը նշանակում է պաշտպանել, հսկել, պահապան լինել։

Աստված պաշտպանում է մեզ վտանգավոր ուղուց, սխալ քայլերից, փորձանքներից, օգնում է մեզ, երբ մենք տկար ենք լինում։ Աստծո առջևից ոչինչ աննկատ չի անցնում։ Կարծում եմ՝ հասկանում եք, թե ինչ է դիմապակին։ Դիմապակին մեզ պաշտպանում է վնասվելուց։

Օրինակ՝ մեր բնակարանը պաշտպանում է մեզ անձրևից, տաքությունից, ցրտից…

Ոչինչ չի կարող համեմատվել Աստծո պաշտպանության հետ։ Ինձ շատ է օգնում այս համարը. «Հավիտենական Աստվածը ապավեն է, Եւ ցածումը ուժ ունեն նրա հավիտենական բազուկները. Եւ նա կքշե թշնամիներիդ քո առաջիցը, Եւ կասե՝  փչացրու»։ 2 Օրինաց 33.27

Կլինեն պահեր, երբ կզգաք ձեզ հուսալքված: Հիշի՛ր՝ Աստված ամեն բան տեսնում և վերահսկում է։

Ցավոտ փորձություններն օգնում են մեզ ավելի վստահել Աստծուն։

Աստվածաշնչում կան շատ խոսքեր Աստծո՝ ասպար լինելու մասին։

«Նա կծածկե  քեզ  իր  փետուրներովը, նրա  թևերի  տակ ապահով  կլինես. Նրա  ճշմարտությունը ասպար է և զրահ»։ Սաղմոս 91.4

«Հովանիս եւ պահապանս դու ես. ես քո խօսքին հուսացի»։ Սաղմոս 119.114

«Որովհետեւ Տեր Աստվածն արև եւ վահան է. Տերը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատությունով գնացողներից»։ Սաղմոս 84.11

Աղոթք՝

«Սիրելի՛ Աստված, շնորհակալ ենք, որ պաշտպանում,  հսկում ես մեզ։ Մենք սիրում ենք Քեզ ու շնորհակալ ենք Քեզանից։ Ամեն»։

Հեղինակ՝ Քեթրին Կեհլեր
Աղբյուրը՝ thoughts-about-god.co
m

Թարգմանեց Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.