Աստված մաքրում է...
Աստված այս շաբաթ տան ընդհանուր մաքրություն արեց: Նա ուղարկեց մի ուժեղ քամի, որ շարժեց մեր բակի ծառերը, և տկար տերևներն ու ճյուղերը գետնին թափվեցին: Երբ քամին դադարեց, ահագին աղբ կուտակվեց, որը պետք է մաքրեի: Աստված հաճախ այդպես է վարվում նաև իմ կյանքում:
Նա թույլ է տալիս, որ կյանքումս փոթորիկներ լինեն՝ շարժելով «անկենդան ճյուղերը», որոնք ես չէի ցանկացել, որ թափվեն վրայիցս, բաներ, որոնք մի ժամանակ լավ էին, ինչպես ծառայության շրջանը: Բայց որոշ ժամանակ է՝ դրանք անպտուղ են դարձել: Հաճախ դրանք բաներ են, որ այլևս լավ չեն, ինչպես վատ բնավորությունը կամ պահվածքը, որից չէի ուզում հրաժարվել, և որոնք արգելք էին իմ հոգևոր աճին:
Հին Կտակարանում Հովնան մարգարեն ցոյց տվեց, թե ինչ կարող է պատահել, երբ մեկը հրաժարվում է իր կամակոր պահվածքից ձերբազատվելուց: Աստված մեծ փոթորիկ ուղարկեց՝ խորտակելով նավը, որի մեջ Հովնանը փախչում էր: Հովնանն ինքն իրեն գտավ ձկան փորում (Հովնան 1:4,17): Աստված պատժեց մարգարեին՝ նրան դնելով այդ անհավանական վայրում, որպեսզի նրան դարձի գալով հնազանդվելու ևս մի հնարավորություն տա (2.10, 3.1-3):
Մեր բակի անկենդան ոստերը պատճառ դարձան, որ մտածեմ Աստծո՝ մեզնից ակնկալած պահվածքի մասին: Երբ Աստված որոշ բաներ ցնցում է, պետք է համաձայնենք դրանցից հրաժարվել:«Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ և հայհոյություն թող վերցվի ձեզանից ամեն չարության հետ» (Եփեսացիս 4:31):
«Զհաց մեր հանապազորդ» գրքից