Աստված հավատարիմ է
«Քո թագավորությունը ամենահավետ թագավորությունն է, և քո իշխանությունը՝ միշտ ազգից մինչև ազգ»։ Սաղմոս 145.13
Արդյո՞ք դու համոզված ես, որ Աստված միշտ հավատարիմ է։ Արդյո՞ք դու ուրախ ես, որ Աստված չի փոխում Իր միտքը, չի գործում ըստ տրամադրության և չի մոռանում Իր խոստումները։ Ընկերները, հարազատ մարդիկ կարող են դավաճանել մեզ։ Բայց Աստված՝ ո՛չ։ Նա միշտ հավատարիմ է։
«Որովհետև ես Տերս չեմ փոփոխվիլ. և դուք, ով Յակոբի որդիք, չեք սպառվիլ»։ Մաղաքիա 3.6
Դու ունե՞ս վստահության պակաս։ Աստվածաշունչն ասում է.
«Հավատարիմ է Նա, որ կանչեց ձեզ, որ կ’անէ էլ»։
Կա՞ ինչ-որ բան, ինչից դու վախենումես։ ԱստվածՍաղմոս 139.5-ում ասումէ.
«Իմ ետևիցն եւ առաջիցը պատում ես ինձ, եւ քո ձեռքը դրել ես ինձ վրա»։
Նա հոգ է տանում քո մասին։
Գուցե հիմա դու առերեսվում ես անհնարին խնդրի հետ։ Աղոթի՛ր և քննարկի՛ր դա Աստծո հետ։
«Ուրեմն համարձակությունով մոտենանք շնորհքի աթոռին, որ ողորմություն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու»։ Եբրայեցիս 4.16
Մենք պետք է խնդրենք,և Նա կպատասխանի։
Գուցե դու վատ վիճակում ես, քեզ մեղավոր ես զգում։ Նա կմաքրի քեզ, և դու մաքուր կլինես։
«Ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է և արդար որ մեր մեղքերը թողէ մեզ, և սրբե մեզ ամեն անիրավությունից»։1 Հովհ. 1.9
Դու ցանկանո՞ւմ ես լինել հավատարիմ նրանց, ում սիրում ես։ Դա հնարավոր է։
Ամեն օր աղոթի՛ր և խնդրի՛ր Սուրբ Հոգուն, որպեսզի առաջնորդի քեզ։
«Բայց հոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն,
Քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն. այնպիսիների դեմ օրէնք չկա»։ Գաղատացիս 5.22-23
Սուրբ Հոգին կտա մեզ զորություն լինելու հավատարիմ թե՛ Աստծուն և թե՛ մարդկանց։
Արդյո՞ք պատրաստ ես Սուրբ Հոգուն խնդրելու, որ առաջնորդի քո կյանքը։ Կարող ես հիմա անել այս պարզ աղոթքը և հավատքով խնդրել Աստծուն, որ լեցվես Սուրբ Հոգով. «Սիրելի՛ Հայր, ես ունեմ Քո կարիքը։ Ես ընդունում եմ, որ մեղավոր եմ, բայց շնորհակալ եմ, որ Դու ներել ես ինձ Հիսուս Քրիստոսի արյան շնորհիվ։ Եվ հիմա հրավիրում եմ Քեզ՝ Հիսուս, որ թագավորես իմ կյանքի գահին։ Լեցրո՛ւ ինձ Սուրբ Հոգով։ Այս ամենը խնդրում եմ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն»։
Աղբյուրը՝ thoughts-about-god.com
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը