Երբ Նոյը տեսավ ջրհեղեղից դատարկված երկիրը, պետք է որ ցավ վերապրեր։ Հավանաբար դրանից հետո ամեն անգամ, երբ երկինքը գլխավերևում մթագնում էր, նրան վստահություն էր պետք, երաշխիք։

Աստված ասաց․«Ես երկնքում ծիածան կստեղծեմ, և դա կլինի իմ ուխտի նշանը»։  Ծիածանն Աստծո դրոշն է՝ յոթնագույն թսգավորական դրոշ։ Ո՛չ սրբապատկերները, ո՛չ ուսադիրները, ո՛չ մի կայսերական խորհրդանշան չի կարող համեմատվել նրա հետ։ Ծիածան բառը Ծննդոց 9․13-ում նույն հրեական բառն է, ինչ «նետը», ռազմական աղեղ կրակելու համար։

Ինչպիսի՜ գեղեցիկ պատերազմ՝ ծիածան՝ գրաված ողջ հորիզոնը։ Ինչպիսի՜ ամենակարող նետեր պիտի այն կրակի, երբ Աստված է մտնում ճակատամարտի։ «Տէրը դուրս է գալու հզօրի պէս. Պատերազմի մարդի պէս գրգռելու է իր նախանձը. Աղաղակելու ու նաեւ բարձրաձայն գոչելու է, եւ յաղթող է հանդիսանալու իր թշնամիների վերայ» (Եսայի 42․13)։

Ծիածանը ոչ միայն գեղեցիկ երևույթ է, այլև աստվածային հիշեցում Աստծո աղեղից կրակելու մասին «և ծիածանը գահի շուրջ է և գահից դուրս էին գալիս կայծակ և որոտ և ձայներ» (Հայտնություն 4․3-5)։ Աստծո ամենակարող նետերը։ Ո՛չ մի քամի չի կարող պայթեցնել ծիածանը, ո՛չ մի սատանա՝ անջատել այն։ Կռիվը պատկանում է Աստծուն։

Մենք բոլորս ապրում ենք փոթորիկներ, երբ չարաբաստիկ խավարը ծածկում է մեր երկինքը, բայց այդ աղեղի վեհաշուք կրակոցը արտացոլվում է ծիածանի գույներում անձրևի կաթիլների մեջ, այն հնարավոր է տեսնել մեր ֆիզիկական աչքերով։ Դա Աստծո նշանն է, որն էլ կրկին մեզ վստահություն է տալիս։ Աստծո ծիածանը Նրա սերն է, որը խոնարհվեց աշխարհին, քեզ և ինձ։

Թարգմանեց Տաթև Գևորգյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.