Աստծո հետ կոտրված հարաբերությունների մասին. Ռեյնհարդ Բոնկե
Եթե Քրիստոսը մահացավ՝ փրկելու մեզ, ուրեմն վտանգն անհուսության հասնող չափի մեծ է եղել: Մեր մեղքը պետք է որ բոլոր տեսակի մեղքերից ամենագլխավորը եղած լիներ: Խոսքը Աստծո հանդեպ անտարբերության մասին է, ոչ թե աթեիզմի: Մենք անկախ չենք: Մենք ստեղծվել ենք՝ պատկանելու Նրան և լինելու Նրա առաջնորդության ներքո: Բայց Ադամից սկսած՝ մենք հեռացել ենք Նրանից:
Մեղքը ակումբներն ու փաբերը չեն, վատ փոխհարաբերությունները չեն, նախանձը կամ ատելությունը չեն: Սրանք չարություն են: Մեղքն ունի աստվածաբանական որակ: Այն Աստծո հետ կապ ունի: Մեր կողմից օրենքների խախտումը մի բան է, բայց մեր կոտրված փոխհարաբերությունն Աստծո հետ ավելի վատ է. ահա դա է մեղքը: Ոչ թե երբեմնի վատ պահվածքի, այլ ամենօրյա մոտեցման մասին է խոսքս: Մեր ոտքերը սխալ ճանապարհի վրա են: Հենց մեր կյանքերն են Աստծո հետ հակառակության մեջ մտնում: Անկախությունն է մեր այլասերումը:
Դա ասես արատ լինի սերմի մեջ, որը ոչինչ և ոչ ոք ուղղել չի կարող, բացի Աստծուց: Մարդկային թակարդը ամբարտավանությունն ու ինքնափրկությունն է: Այն վիրավորում է Տեր Աստծուն, Ով արարել է մեզ՝ լինելու կախված Իրենից և ապրելու Իր սիրով, ոչ թե ինքներս մեր հանդեպ ունեցած սիրով:
«Ով Տեր, ես քեզ եմ հուսացած». սա է մեր վճիռը՝ Հիսուսի անունով: Համաձա՞յն եք: Աստված օրհնի ձեզ: