Աշխարհում առաջին երկիրը մտցրեց երեխաների պարտադիր պատվաստումը COVID-19-ի դեմ
Աշխարհում առաջին երկիրը մտցրեց երեխաների պարտադիր պատվաստումը COVID-19-ի դեմ։
Կոստա Ռիկան աշխարհում առաջին երկիրն է, որ սահմանեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր 12 տարեկանից ցածր երեխաների համար։ Այս մասին հայտնում է BBC-ին։
«Տղաների, աղջիկների և չափահասների շահերի պաշտպանության նպատակից ելնելով Պատվաստումների և համաճարակաբանության ազգային հանձնաժողովը որոշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կլինի բոլոր երեխաների համար»,- հայտարարել է Կոստա Ռիկայի Առողջապահության նախարարությունը:
2022 թվականի մարտ ամսից Կոստա Ռիկայի իշխանությունները կսկսեն 5-ից 11 տարեկան երեխաների պարտադիր պատվաստումը։
Ընտրվել է ամերիկյան ընկերության Pfizer դեղամիջոցը և ձեռք կբերվի 3,5 միլիոն դեղաչափ։