Մի կրոնավոր աղջիկ անպայման ցանկանում էր փրկված լինել, սակայն չէր ուզում բաց թողնել աշխարհիկ հաճույքները՝ անընդհատ հետաձգելով ապաշխարությունը մինչև ծերություն: Մեկ օր նրան այցելեց մի ծանոթ ավետարանիչ:

Նրա հետ զրուցելով՝ աղջիկն առաջարկեց մեկ բաժակ կաթ խմել: Շնորհակալություն հայտնելով՝ ավետարանիչը խմեց կաթը, բայց մի փոքր թողեց բաժակի մեջ և մեկնելով այն աղջկան՝ հարցրեց.

- Կհամարե՞ք արդյոք սա պատիվ, եթե առաջարկեմ ձեզ խմել այս մնացորդը:

- Իհարկե՛, ո՛չ:

- Բայց սա հենց այն է, ինչ դուք անում եք Աստծո հանդեպ: Քանի դեռ երիտասարդ եք, առողջ և ուժեղ, դուք նախընտրում եք ապրել ձեր հաճույքների համար, իսկ երբ ծերանաք, կյանքի խղճուկ մնացորդը պատրաստվում եք բերել Աստծո առաջ: Միայն թե կընդունի՞ Նա արդյոք՝ տեսնելով ձեր խորամանկությունը:

Հետո նա տվեց բաժակը, հրաժեշտ տվեց ու հեռացավ:

Աղջիկը մնաց կանգնած մտածմունքների մեջ. Նա ամաչեց ու վախեցավ Տիրոջ առջև: Աղջիկը վճռականորեն որոշեց ընծայվել Աստծուն երիտասարդ տարիքում՝ Նրան տալով իր կյանքը, ոչ թե կյանքի մնացորդը:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.