Առաջին զատիկ. պատմական փաստեր
1. Դատարկ գերեզման.
Գերեզմանը դատարկ էր: Հիսուսի դիակին առնչվող որևիցե մասնիկ երբևէ չի հայտնաբերվել: Անշո՛ւշտ, վաղեմի թշնամիները հնարավոր թե անհնարին ամեն ինչ կգործադրեին հայտնաբերելու Հիսուսի մարմինը, և ի վերջո լռեցնելու ամեն խոսակցություն՝ կապված Հիսուսի հարության պատմության հետ: Գերեզմանը խիստ հսկողության տակ էր, որպեսզի կանխվեր ամեն տիպի գողություն:
2. Սուրբգրային մարգարեություններ.
Մարգարեությունները մանրամասնորեն նկարագրել էին բազմաթիվ փաստեր կապված Մեսիայի հետ՝ ներառյալ.
· Ո՞վ էր Նա լինելու.
· Ի՞նչ էր Նա անելու.
· Ե՞րբ էր գալու և որտե՞ղ էր ծնվելու.
3. Հիսուսի մարգարեություններն Իր մասին.
Հիսուսը հենց Ինքը մարգարեացավ Իր մահվան և հարության մասին՝ նշելով ճշգրիտ մանրամասներ: Սա հիմնավորում ու փաստում է Նրա Աստվածությունը:
4. Պողոսի փոփոխությունը.
Քրիստոնյաներին հալածող ականավոր առաջնորդը հրաժարվեց իր ողջ հարստությունից, դիրքից, պաշտոնից, երբ հանդիպեց Հիսուսին: Հետագայում էլ Պողոսը գրի առավ Նոր Կտակարանի մեծ մասը:
5. Կատարվածի վկաներ.
Շատ մարդիկ վկա եղան Քրիստոսի հարությանը. ավելի քան 500 մարդ Հիսուսին տեսավ Նրա հարությունից հետո (Ա Կորնթացիս 15.6): Եթե հարությունը կեղծ լիներ, ապա ավետարանական պատմությունները, կապված այս փաստի հետ, ուղղակի չէին դիմանա ժամանակի փորձությանը:
6. Ձեռագրերի պոռթկում.
Ո՛չ այս ամենից առաջ, ո՛չ էլ հետո երբևիցե չի եղել իրադարձությունների իրար հաղորդման այնպիսի պոռթկում-պայթյուն, ինչպիսին Հիսուսի ծնունդն էր, կյանքը և հարությունը:
7. Եկեղեցու սրընթաց ձևավորում.
Իրադարձությունները պատճառ դարձան եկեղեցու արագ ձևավորմանը. մի մարմին, որը ապրեց, կանգուն մնաց՝ լինելով ամբողջ ժամանակների ամենաթիրախավորված և ինտենսիվ հալածվողը:
8. Ոչ քրիստոնեական վկայություններ.
Մի քանի ոչ քրիստոնյա գրողներ արձանագրել են փաստեր Հիսուսի, Նրա աշակերտների և Նրա հարության մասին:
9. Աշակերտների նահատակությունը.
Տասնմեկ մարդիկ, ովքեր հստակ գիտեին ճշմարտությունը Հիսուսի և Նրա հարության մասին, պատրաստակամորեն ու նույնիսկ ուրախությամբ մահացան, որպեսզի աջակցեին ճշգրիտ պատմության տարածմանը: Դա ցույց է տալիս աշակերտների նպատակային ջանքերն՝ ուղղված պատմական գրառումների անձեռնմխելիությանը՝ չնայած, որ այդ ամենն արժենալու էր մահապատիժ:
10. Պատմական նահատակներ.
Միլիոնավոր մարդիկ, որոնցից շատերը հաղորդակցվեցին ականատեսների հետ, պատրաստակամորեն մահացան, որպեսզի պահպանեն պատմական գրառումները:
11. Հրեական արձանագրություններ.
Նույնիսկ այն մարդիկ, ովքեր բռնի կերպով ընդդիմանում էին Հիսուսին, բերում են պատմական ապացույցներ՝ ներառելով հարյուրավոր մարգարեություններ, մարգարեական տոներ ու հղումներ իրենց գրությունների մեջ:
12. Հնագիտություն.
Հնագետները հավատում են, որ գտել են Հիսուսի ծննդյան վայրը: Այլ համոզիչ վկայություններ կան, որոնք փաստում են Հիսուսի գոյութունը և նաև հարության մասին խորը գիտելիքներ տալիս:
«Ո՞րն է հարության ապացույցը» գրքից
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Աղբյուրը՝ cbn.com