Քրիստոսի 7 խոսքերը խաչի վրա
Առաջին՝ «Եւ Յիսուսն ասեց. Հայր, թողիր դորանց. որովհետեւ չ’գիտեն թէ ի՛նչ են անում» (Ղուկաս 23.34):
Երկրորդ՝ «Եւ Յիսուսը ասեց նորան. Ճշմարիտ ասում եմ քեզ, Դու այսօր ինձ հետ դրախտումը կ’լինիս» (Ղուկաս 23.43):
Երրորդ՝ «Յիսուսն էլ տեսնելով իր մօրը եւ այն աշակերտին՝ որ սիրում էր, որ մօտիկ կանգնած էր, իր մօրն ասեց. Ով կին, ահա քո որդին։ Յետոյ ասեց աշակերտին. Ահա քո մայրը. Եւ այն ժամանակից այն աշակերտն իրան մօտ առաւ նորան» (Հովհաննես 19.26-27)։
Չորրորդ՝ «Իմ Աստուած՝ իմ Աստուած, ի՞նչու թողեցիր ինձ» (Մատթեոս 27.46)։
Հինգերորդ՝ «Ծարավ եմ» (Հովհաննես 19.28):
Վեցերորդ՝ «Կատարուած է» (Հովհաննես 19.30):
Յոթերորդ՝ «Հայր, հոգիս քո ձեռն եմ աւանդում» (Ղուկաս 23.46):