Առաջին SMS-ը․ «Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ»
Ամենաառաջին SMS-ը /հաղորդագրությունը/պատմության մեջ ուղարկվել է 1992թ․ դեկտեմբերի 3-ին՝ շատ կարճ ու լակոնիկ բովանդակությամբ․
«Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ» /Merry Christmas!/։
Հաղորդագրություն ուղարկողը Vodafone կազմակերպության ինժեներ-ծրագրավորող Նիլ Պապուորտն էր, ով իր տնօրեն Ռիչարդ Ջարվիսին ուղարկեց պատմության մեջ առաջին հաղորդագրությունը՝ վերոնշյալ տեքստով։
Հ․Գ․ Արդյոք հիշո՞ւմ ես քո ուղարկած առաջին հաղորդագրությունը։ Եթե անգամ ո՛չ, ապա ավետիս ուղարկի՛ր որևէ մեկին՝ առաջինը լինելով Նոր տարում, ով Բարի Լուր կավետի․«Շնորհավո՜ր Սուրբ Ծնունդ»։