Neuralink ընկերությունն առաջիկա ամիսներին մարդկային ուղեղում չիպ կներդնի
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը որոշ մանրամասներ է ներկայացրել չիպավորման, մասնավորապես՝ իրեն պատկանող Neuralink ստարտափի մշակած ուղեղային իմպլանտի վերաբերյալ, գրում է independent.co.uk-ը:
Պատասխանելով համակարգչային գիտնական Օսթին Հովարդի հարցին առ այն, թե արդյոք հնարավոր է Neuralink-ի ինտերֆեյսն օգտագործել երաժշտություն լսելու համար, SpaceX և Tesla Motors ընկերությունների հիմնադիրն ասել է, որ նման հնարավորություն կառաջանա:
Մասկի խոսքով՝ այժմ Neuralink-ը մշակում է այնպիսի տեխնոլոգիա, որը չիպավորված մարդուն հնարավորություն կտա երաժշտությունն ուղղակիորեն ուղեղով լսել: Դա նշանակում է, որ չիպի օգնությամբ ձայնային ալիքներն ուղղակիորեն գնալու են դեպի ուղեղ՝ շրջանցելով ականջն ու վեստիբյուլար նյարդը, որը պատասխանատու է լսողական իմպուլսների համար:
Բացի այդ, Մասկն ասել է, որ ուղեղում ներդրված չիպը հնարավորություն կտա ի շահ մարդու վերահսկել հորմոնների մակարդակը, օրինակ՝ ձերբազատվել տագնապի զգացումից կամ կենտրոնանալ ինչ-որ հստակ թեմայի ուղղությամբ:
Ավելի վաղ գործարարը հայտարարել էր, որ Neuralink ընկերությունն առաջիկա ամիսներին մարդկային ուղեղում չիպ կներդնի:
Հ.Գ. Վերջը մոտենո՞ւմ է...