Քրիստոնյա երգիչ Քիրք Ֆրանկլինը համոզված է, որ Աստված թույլ է տալիս մարդկանց անցնել դժվարությունների միջով, որպեսզի նրանց դարձնի Իր երկնային արքայության հիմնման մի մասնիկը։

Արտիստը շարունակեց իր միտքը՝ խոսելով սրտի կոտրվածության մասին, որը, ըստ նրա, չպետք է դիտվի՝ որպես «վատ բան», քանի որ նույնիսկ ամենադժվար պահերին Աստված կարող է կատարել Իր մեծագույն գործը մեր կյանքերում:

«Աստված թույլ է տալիս փորձություններ մեր կյանքերում, որպեսզի մեզ Իրենը դարձնի: Ես գիտեմ, որ սա անմտություն է աշխարհի համար՝ մարդասիրության տեսանկյունից: Սակայն մեր բանական միտքը չունի հոգևորն ամբողջապես ընկալելու կարողություն», - շարունակեց նա:

Ֆրանկլինը նշեց, որ քրիստոնյաները չպետք է միայն խոսեն Հիսուսի մասին, այլև «թարգմանեն» այն շոշափելի ձևերով՝  գործնականորեն օգնելով մարդկանց: Աշխարհում առկա բազմաթիվ խնդիրների պատճառով, մարդիկ պետք է ավելի խոնարհ գտնվեն և մտահոգվեն նաև ուրիշների համար, այլ ոչ թե միայն հոգան իրենց կարիքները:

Նա վերջերս ներկայացրել է մի նոր նախագիծ, որը հիմնված է իր՝ «Lean on me» երգի վերաթողարկման վրա, որն ներկայացնում է ավելի քան 120 երիտասարդներից բաղկացած երգչախմբի հետ, ովքեր ունեն ֆիզիկական և ֆինանսական դժվարություններ։ Նրանք ընտրվել են առցանց լսումների միջոցով 25 երկրներից:

Նա ընդամենը 11 տարեկան էր, երբ սկսեց առաջնորդել մկրտական եկեղեցու մեծահասակների երգչախումբը: Դեռահասության տարիներին հեռացել է եկեղեցուց, սակայն մտերիմ ընկերոջ մահից հետո կրկին վերադարձել եկեղեցի:

Նա շարունակում է լինել ժամանակակից ամենահաջողակ քրիստոնյա արվեստագետներից մեկը 1990-ականներից առ այսօր:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ christianitydaily.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.