Մի անգամ երեք իմաստուն վիճեցին, թե որն է մարդու համար ավելի կարևոր՝  անցյալը, ներկան, թե՞ ապագան:

Նրանցից մեկն ասաց.

- Անցյալն է մարդուն դարձնում այն, ինչ նա ներկայում կա: Իր բոլոր հմնտությունները նա ձեռք է բերում անցյալից:

- Համաձայն չեմ,- բացականչեց մյուսը,- ապագան է մարդուն ձևավորում: Ինչպիսի կարողություններով և գիտելիքներով ես օժտված լինեմ այսօր, ապագայի պահանջով նորերը ձեռք կբերեմ: Իմ արարքները թելադրված այն ձգտումով, թե ես ինչ եմ ուզում դառնալ:

- Դուք բաց թողեցիք այն փաստը,- միջամտեց երրորդը,- որ անցյալը և  ապագան գոյություն ունեն միայն մեր գիտակցության մեջ: Անցյալն այլևս չկա: Ապագան դեռ չկա: Սակայն յուրաքանչյուր արարք դուք ներկայում եք գործում և միայն ներկայում: Եվ միայն այսօրն է որոշում, թե ինչպես մուտք կգործեք ապագա և արդյո՞ք այն չի դառնա վերջնակետը  ձեր անցյալի:

Մի՛ անտեսեք ձեր այսօրվա օրը, որից այնքան բան է կախված:

Աղբյուրը՝ ter-hambardzum.net

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.