Անցիր ցավի միջով, որովհետև առջևում կա մեծ ուրախություն
2008թ-ին իմ ընտանիքն ու ես անցանք մեր կյանքի ամենածանր և ամենամութ շրջանը:
Այնպիսի տպավորություն էր, ասես ցավը կուլ էր տվել ամեն բան: Ինձ համար՝ որպես հոր, ծանր էր տեսնել որդուս տառապանքները: Իմ սիրտը կոտրված էր: Ես ասես զարտուղի ճանապարհով իջնեի անհուսության մի զնդանի մեջ, ինչի արդյունքում չէի կարողանում բազկաթոռից բարձրանալ մոտավորապես երեք ամիս:
Պետք է ընտրություն կատարեի. կամ պառկել բազկաթոռին, թույլ տալ իրավիճակին՝ պարուրել իմ ողջ էությունը, կամ ինձ անհրաժեշտ էր նայել ճշմարտության աչքերի մեջ և ազնվորեն լուծել իմ դառնության հարցը:
Հովհաննես 11 գլխում, երբ Ղազարոսը դուրս եկավ գերեզմանից, նա կենդանի էր, բայց դեռևս կապված էր: Հիսուսը խնդրում է մարդկանց՝ արձակել նրա կապերը և այդ գերեզմանային հանդերձանքը հանել նրա վրայից: Կարծում եմ, որ այս պատմությունը նկարագրում է շատերիս երբեմնի հոգևոր պատկերը:
Վերստին ծնված վիճակում էլ մենք երբեմն ապրում ենք «հոգևորապես մահացած» վիճակում՝ անցյալի ցավով կապված: Նախկինում ես այդպես էի ապրում: Ունեի անարգանքի խորը վերքեր, որոնք արդյունքն էին իմ հոր մահվան: Ես արտաքուստ խոնարհ էի, բայց ներսում ատում էի ինքս ինձ և այդ պատճառով էլ չէի սիրում նաև ուրիշներին: Ես չգիտեի, որ կա ավելին իմ այդ ծանր կյանքից այն կողմ:
Արդյոք ձեր կյանքո՞ւմ էլ կան բնագավառներ, որոնք կապված են վախով կամ անհանգստությամբ:
Ճշմարտությունն այն է, որ Հիսուսի զորությունը բավարար է՝ ձեր մեղքերը ներելու և ձեզ նոր արարած դարձնելու համար: Խաչի զորությունը չի սահմանափակվում ձեր փրկությամբ, և եկել է ժամանակը՝ հանելու թաղման այդ հագուստները, եթե անգամ դրանք մխիթարական են ձեզ համար:
Շատ քրիստոնյաներ մտածում են, որ իրենց գործը ուրիշներին քաջալերելն է, այդ պատճառով իրենք հագնում են ուրախության դիմակ՝ անկախ նրանից, թե իրականում ինչ են զգում: Նրանք անտեսում իրենց ցավը կամ կուտակում դրանք խորը ներսում:
Գիտակցում ենք դա, թե՝ ոչ, բայց չլուծված վերքերը մեկ օր իրենց ազդեցությունն ու հետքն են ունենալու մեր կյանքի պատմության մեջ: Մենք բոլորս անցյալում ունեցել ենք ցավի ընթացք, բայց այն, թե ինչպես ենք լուծել այդ հարցը, ազդեցություն կունենա մեր ազատության մակարդակի վրա այսօր: Պետք է երես առ երես դիմագրավել ցավին և համաձայնել, որ ժամանակ կպահանջվի, որպեսզի մենք դառնանք ճշմարտապես ազատ, առողջ և լիարժեք:
Արժե այս ընթացքն անցնել՝ ճշմարիտ ազատություն ստանալու համար: Հիշեք Եբրայեցիս գրքի խոսքերը, որ Հիսուսը ուրախության փոխարեն Խաչն ընտրեց: Նա անցավ ցավի միջով՝ չնայած Իր համար դա դժվար էր: Եվ Նա արեց դա մեզ համար, որ մենք կարող լինենք անցնելու ամեն դժվար ընթացք և անցնելու արժանապատվությամբ, ինչպես որ գրված է՝ «որ մենք մեր անձերով չհոգնենք թուլացած»: Հիսուսը այդ ցավն անցնելով՝ վերջում մեզ էր տեսնում՝ բժշկված և վերականգնված:
Ո՞րն է տեսիլքը քո կյանքի, քո հարաբերությունների և քո երազանքների համար: Ես ձեզ քաջալերում եմ՝ հանել թաղման ամեն հանդերձներ՝ հանուն առջևում եղող ուրախության, որը գտնվում է կյանքի ձեր տեսիլքի մեջ:
Քրիս Վալլոտոն