Միացյալ Նահանգներում հանգստյան օրերին շատ եկեղեցիներ վերջին մի քանի ամիսների ընթացքում առաջին անգամ բացվեցին: Մարդկանց համար ինքնամեկուսացման այս շրջանում սա իսկապես երկար սպասված իրադարձություն էր, հայտնում է CBN NEWS-ը:

Ամերիկայի՝ Վիրջինիա նահանգի եկեղեցիներից մեկում մարդիկ ուրախ են նորից միասին երկրպագել Աստծուն: «Դա անհավատալի էր: Ժպիտը չէր լքում մարդկանց: Այդ ընթացքում նրանք, նույնիսկ, ինչ-որ ուրիշ կերպ էին շփվում միմյանց հետ», - ասաց եկեղեցու հովիվը:

«Ինձ համար դա շատ կարևոր է: Այն ամենից հետո, ինչ կատարվեց, մենք այլևս նույնը չենք լինի: Եվ մենք պարզապես ուզում ենք շնորհակալություն հայտնել Աստծուն, որ եկեղեցիները բացվել են այս օրերին: Սա շատ կարևոր է. շնորհակալ եմ, Նախագահ Թրամփ, որ ընդունեցիք այս որոշումը՝ Աստծուն երկրպագելու», - մեկնաբանեց Կալիֆորնիայում գտնվող եկեղեցու այցելուներից մեկը:

«Մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի իրականացնենք այն, ինչ կառավարությունը խնդրել է մեզ անել», - ասաց Տեխասի՝ Պալմհուրստ քաղաքում գտնվող «Հավատ» մկրտական ​​եկեղեցու հովվի օգնականը: «Բայց մենք նաև ցանկանում ենք օգտագործել այն բոլոր հնարավորությունները, որոնք այժմ բացվում են մեր առջև»:

Ինչպես տեղեկացրել էինք, օրեր առաջ նախագահ Թրամփը բոլոր նահանգապետներին կոչ արեց թույլ տալ, որ եկեղեցիները բացվեն երկրպագության համար, բայց շատ նահանգներ դեռևս սահմանափակում են եկեղեցական ծառայությունները:

Նախագահն ասել է, որ երկրպագությունը անհրաժեշտ է, և որ եկեղեցիներին պետք է վերաբերվել այնպես, ինչպես մյուս կարևոր կազմակերպություններին: Հակառակ դեպքում, նախագահը սպառնացել է հեռացնել բոլոր նրանց, ովքեր չեն հետևում այս հրամանին:

Թարգմանեց Անուշ Վարդումյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.