Այս օրերին մի բացառիկ դեպք է կատարվում, որի մասին լռում է աշխարհի մամուլը։

Կիրովից Վելիկորեցկ 6-օրյա Խաչերթ է տեղի ունենում ու մոտ 30 հազար մարդ մասնակցում (համաձայն տեղական մամուլի)։

Երեք օր ոտքով գնում են ու հասնում Վելիկորեցկ, աղոթքն անում, և ապա երեք օր էլ ոտքով հետ են գալիս։ Անձրև, ցեխ, ձյուն թէ կարկուտ՝ գնում են հանուն Տեր Հիսուս Քրիստոսի։ Սա մեծ սխրանք է։ Գնում են համբերությամբ, հավատքով, մազոլներով, հոգնելով, բայց Աստծո շնորհը ուժ է տալիս։

Այսօր 3րդ օրն է, ու հասել են Վելիկորեցկ։ Վաղվանից կսկսեն 3 օր Խաչերթով ետ վերադառնալ։ Ինչ իմանաս, աշխարհը դեռ կանգնուն է, որովեհտև աշխարհի տարբեր մասերում, այդ թվում և մեր երկրում, մարդիկ դեռ սիրում են Քրիստոսին, այսպիսի մարմնավոր ու հոգևոր սխրանքներ են կատարում ու վկայում Քրիստոսին։

Թող Աստված ուժ ու շնորհ տա բոլոր իսկական հեզ ու խոնարհ Քրիստոնյաներին, իսկ մնացածին էլ դարձ ու ապաշխարություն։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.