«Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին» (Գործք Առաքելոց 2.1):

«Եվ առաքյալների ձեռովը շատ նշաններ և հրաշքներ էին լինում ժողովրդի մեջ. ամենքը միաբան Սողոմոնի սրահումն էին» (Գործք Առաքելոց 5.12):

«Միաբան մեկ բերանով փառավորեք Աստծուն, և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը» (Հռոմեացիս 15.6):

«Վերջապես, եղբայրք, ուրախ եղեք, կատարյալ եղեք, մխիթարվեցեք, միաբան եղեք, և խաղաղություն արեք. և սիրո ու խաղաղության Աստվածը ձեզ հետ լինի» (Բ Կորնթացիս 13.11):

«Եվ երեք են, որ երկրումը] վկայում են. Հոգին, և ջուրը, և արյունը. և այս երեքը միաբան են» (Ա Հովհաննես 5.8):

«Իրար մի զրկեք. բայց միայն իրար հետ միաբանվելով մի քիչ ժամանակի համար, որ ծոմապահության և աղոթքի պարապվեք. և դարձյալ մեկտեղ դարձեք, որ սատանան չփորձի ձեզ՝ ձեր անժուժկալության պատճառովը» (Ա Կորնթացիս 7.5):

«Ամեն օր միաբանությամբ տաճարումն էին լինում, և հաց էին կտրում տներումը, և ուրախությունով և սրտի միամտությունով կերակուր էին ուտում» (Գործք Առաքելոց 2.46):

«Միաբանությամբ իրենց ձայները բարձրացրին դեպի Աստված և ասացին. Տեր, դու ես Աստված, որ արիր երկինքը և երկիրը՝ ծովը և նրանց մեջի բոլոր բաները» (Գործք Առաքելոց 4.24):

«Եվ ի՞նչ միաբանություն ունի Քրիստոսը Բելիարի հետ. կամ ի՞նչ բաժին ունի հավատացյալն անհավատի հետ» (Բ Կորնթացիս 6.15):

«Արդ աղաչում եմ ձեզ ես՝ Տիրոջ համար կապվածս, որ այնպես գնաք, ինչպես որ կվայելի այն կոչումին, որի մեջ կանչվեցիք։ Ամեն խոնարհությունով և հեզությունով և երկայնմտությունով, սիրով իրար համբերելով։ Ջանալով Հոգու միաբանությունը պահել խաղաղության կապովը» (Եփեսացիս 4.1-3):

«Դարձյալ ասում եմ ձեզ՝ եթե ձեզանից երկուսը երկրի վրա միաբանվեն՝ ամեն ինչ բանի համար որ խնդրեն, կլինի նրանց իմ Հորիցը՝ որ երկնքումն է» (Մաթևոս 18.19):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.