«Սա այն օրն է որ Տէրն արաւ, թող ցնծանք եւ ուրախ լինինք սորանում»։ Սաղմոս 118.24

Աստված ուզում է, որ ուրախությունը մեզ չլքի առօրյա կյանքում՝ անգամ ամենադժվար օրերին: Իմ կյանքում կար ժամանակ, երբ ես սարսափով էի սպասում հաջորդ օրվան: Իմ մտքերը միշտ կենտրոնացած էին խնդիրների վրա, այն բանի վրա, թե ինչպես Դեյվի հետ պիտի կարողանանք վճարել հաշիվները կամ հաղթահարել բոլոր խնդիրները: Երբեմն ցանկանում էի գլխով թաղվել բարձի մեջ և ընդհանրապես վեր չկենալ անկողնուց:

Ես այնքան էի տարվել մտահոգություններով, որ աչքիցս բաց էի թողել մի կարևոր բան՝ Աստված արարել է նոր օր նրա համար, որ ես վայելեմ այն:

Ամեն օր մենք բախվում ենք բազում իրավիճակների, որոնք կարող են տխրեցնել մեզ: Օրինակ՝ կարելի է կորցնել ավտոմեքենայի բանալիները կամ ընկնել խցանման մեջ: Մենք պետք է սովորենք պահպանել խաղաղություն սրտում և չտրվել հույզերին, ինչ էլ որ տեղի ունենա:

Երբ հեռացնում ենք կենտրոնացումը մեր վրայից ու մեր իրավիճակներից ու կենտրոնացնում ենք ուշադրությունը Աստծո և շրջապատի նկատմամբ սիրո վրա, մեր վերաբերմունքը կյանքի հանդեպ լիովին փոխվում է: Մենք փառաբանում ենք Աստծուն և ընկալում ենք ամեն նոր օր՝ որպես հրաշալի նվեր Աստծուց:

Աղոթք

«Տե՛ր, ես գոհանում եմ Քեզանից ամեն նոր օրվա համար, որը հանդիսանում է Քո նվերը: Նրա փոխարեն, որ ուշադրություն դարձնեմ ամեն բացասականին, ես կպահեմ Քո խաղաղությունը, կուրախանամ ու կցնծամ ամեն օր»:

Ջոյս

Աղբյուրը՝ facebook.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.