1.Երջանկությունը ոչ միայն վերցնելու մեջ է, այլ նաև տալու: Երբ մենք տալիս ենք մեր ժամանակի և ջանքի մի մասն այլ մարդկանց, դա ևս օգտակար է մեզ համար:

2. Ավելի հաղորդակցվե՛ք: Մեծ քանակությամբ ծանոթներ ունեցող մարդիկ ավելի երջանիկ, առողջ ու երկար են ապրում: Բացի այդ նրանց կարծիքը իրենց մասին նշանակալի բարձր է:

3. Արե՛ք ֆիզիկական վարժություններ: Մարմինը և ուղեղը փոխկապակցված են: Վարժությունները մեզ ավելի առողջ են դարձնում և բարձրացնում տրամադրությունը:

4. Ուշադրություն դարձրե՛ք ձեզ շրջապատող աշխարհին. այն լի է հրաշքներով: Միավորվեք ձեր զգացմունքների հետ, դադարեք խոսել անցյալ մասին և մտահոգվել ապագայի համար, մտածե՛ք այսօրվա մասին:

5. Անընդհատ նոր բան սովորե՛ք: Դա տալիս է նոր հնարավորություններ, պահում հետաքրքրությունը տոնուսի մեջ և բարձրացնում ինքնագնահատականը:

6. Ձեր առջև դրե՛ք նպատակներ ու հասեք դրանց: Բոլորին պետք է մոտիվացիա մարտահրավերի տեսքով: Նշաձողը պետք է լինի բարձր, բայց՝ հասանելի:

7. Գտի՛ր միջոց սխալները հաղթահարելու համար: Բոլորն ունեն պարտություններ ու անկումներ: Բայց հենց մեր ռեակցիան դրանց նկատմամբ կարևորագույն ազդեցություն է թողնում կյանքի վրա: Արագ վերականգնվելը, եզրահանգումներ անելը և առաջ գնալը կարևորագույն կարողություն է:

8. Ավելի դրական եղե՛ք. կենտրոնացեք երջանիկ պահերի և հույզերի վրա: Սովորե՛ք լինել լավատես:

9. Ընդունի՛ր քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Չկան իդեալական մարդիկ, բայց ընդունելը քեզ «ամբողջ գեղեցկությամբ» կբարելավի կյանքի որակը բազմակի անգամ:

10.  Եղե՛ք մասնիկը ինչ-որ մեծ բանի՝ արեք կարևոր աշխատանք, օգնեք մարդկանց կարևոր որոշումներ կայացնելու մեջ կամ միացեք ինչ-որ հանրային ակումբի (շարժման):

Աղբյուրը՝ bible-facts.ru

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.