Ամեն ինչը չէ ճշմարիտ, ինչ-որ լսում եք
Եթե դուք որոշակի ժամանակ եք տրամադրում հեռախոսներին կամ հեռուստացույցով ինչ-որ նյութ նայելուն, ապա, ինչ խոսք, դուք ստանում եք շատ մեծ տեղեկատվություն ամենատարբեր աղբյուրներից:
Հիմա ավելի, քան երբևէ, կարևոր է հիշել, որ ոչ ամեն բան, ինչ-որ մենք լսում ենք, ճշմարտություն է համարվում:
Առակաց 14:15-ում գրված է. «Պարզամիտը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը քննում է իր քայլերը»:
Շատերն են խոսում համացանցում, սոցիալական կայքերում, հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, սակայն բոլորը չեն, որ հասկանում են, թե ինչի մասին են հաղորդում: Չարժե լսել ամեն մեկին, ով խոսում է թագավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի վերաբերյալ: Մենք պետք է ընտրողաբար մոտենանք տեղեկատվությանը:
Կան մարդիկ, ովքեր ուղղակիորեն օգտվում են ճգնաժամից՝ ունենալով հեռու գնացող սեփական նպատակները: Կհանդիպեն մարդիկ, ովքեր կփորձեն այս մռայլ օրերը ծառայեցնեն իրենց քաղաքական և ֆինանսական նպատակների օգտին: Նրանք կսկսեն թանկացումների և կեղծ տագնապ ստեղծելու միջոցով մարդկանց համոզել, որ ամեն բան նախապես կազմակերպված է, ինչը վերջիններիս կդրդի չմտածված ու անխոհեմ որոշումների կայցմանը: Չտրվենք այս ամենին….
Աստվածաշնչում՝ Առակաց 14.8-ում, գրված է. «Խորագետի իմաստությունը իր ճանապարհը հասկանալն է, բայց հիմարների անմտությունը խարդախություն է»:
Աստվածաշունչը բազմիցս հորդորում է, որ, հատկապես, ճգնաժամային պայմաններում, մեր որոշումները և գործողությունները հիմնված լինեն ոչ թե վախի, զգացմունքների, թուլակամության կամ սխալ վիճակագրության վրա, այլ՝ ճշմարիտ փաստերի վրա:
Աստված մեզ բոլորիս տվել է անհրաժեշտ ամեն բան, որ ճգնաժամային այս օրերում լինենք իմաստուն և գիտակից: Դուք կարող եք ամեն բան ստուգել՝ համեմատելով դա Աստծո խոսքի հետ, և համոզված լինել, որ ինքն Աստված կուղորդի ձեր շավիղները իմաստության լույսի ներքո:
Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ՝ Աստծո Սուրբ Հոգին ձեզ հետ է՝ օժտելու ձեզ խորաթափանցությամբ և խորագիտությամբ: Բանականությունը իմաստությամբ գործածելու համար Աստված պարգևել է առողջ միտք, և մենք չպետք է լինենք պարզապես հավատքի մարդիկ. մենք պետք է լինենք մարդիկ իրողության:
«Ճշմարտությունը շահիր և մի ծախիր. նաև իմաստություն, խրատ և հանճար»: Առակաց 23:23
Խորհեք այս մասին.
Ինչպե՞ս եք ստուգում սոցիալական կայքի այս կամ այն տեղեկատվությունը՝ մինչ այն ուրիշների հետ կիսվելը:
Ի՞նչ կասեիք այն մարդուն, ով ճգնաժամի ժամանակ որևէ մեկի չի վստահում:
Ինչու՞ է կարևոր փաստերով առաջնորդվելը:
Ռիկ Ուորրեն
Թարգմանեց Անուշ Վարդումյանը