Աղոթք մարտից առաջ
Հետևում եմ լուրերին, լսում, աղոթում բոլորի համար,
Ովքեր այս պահին այնտեղ են՝ առաջնագծում,
Մտածում եմ նրանց ծնողների մասին, ովքեր հիմա հետևում են ընթացքին,
Երեխաների մասին, ովքեր հեռու են հիմա նրանցից:
Մտածում եմ հնարավոր զոհաբերությունների մասին,
Որոնք ստիպված կարող են կրել, որ մենք մեր հողում ապրենք ազատ:
Մտածում եմ այն տարածքների մասին, որտեղ չկա ազատություն
Եվ ես հետևում եմ լուրերին ու աղոթում:
Նրանք առաջնագծում են՝ զենքով ու զրահով,
Պատրաստ՝ ենթարկվելու հրամանին:
Եվ մենք էլ նրանց համար պիտ կանգնենք աղոթքի առաջնագծում,
Երբ անցնում ենք առօրյային մեր ազատ երկրում,
Երբ լսում ենք լուրը առաջնագծից,
Պե՛տք է աղոթենք, մենք պե՛տք է նրանց պահենք մեր սրտում ու մտքում:
Այդքան կյանքեր կանգնած են սահմանին,
Որպեսզի մեր անկախությունը սավառնի երկնքում,
Որքա՜ն ընտանիքներ են ներգրավված, որքա՜ն սեր և որքա՜ն հիշողություններ:
Ուրեմն՝ երբ նրանք պատերազմի մեջ են, ե՛կ նպատակ դնենք մեր սրտում՝
Աջակցելու նրանց մեր սիրով և ամենից առավել մեր աղոթքներով:
Եկե՛ք նրանց համար աղոթքով կանգնենք առաջնագծում,
Ամենը, որ պիտ անենք, դադար տալ ու հիշել՝
Ազատությունն առանց գին չի տրվում,
Ազատությունն առանց պատերազմ չի գոյատևում:
Եկե՛ք սկսենք այս աղոթքն այսօր և ամեն օր.
«Տե՛ր, օրհնիր սահմանում գնտվող մեր զինվորներին,
Քո ձեռքը երկարացրու նրանց վրա,
Պահի՛ր և պահպանիր նրանց ամեն հարվածից
Եվ քայլիր նրանց հետ պատերազմի դաշտում
Եվ առողջ ու անվտանգ նրանց վերադարձրու իրենց տները,
Եվ թող ազատությունը հնչի երկրիս ամեն մի ծայրից:
Այս ամենը խնդրեցինք իմ երկնային Հորից»:
Երբ կգնաս աշխատանքի,
Երբ կանցկացնես ժամերդ օրվա,
Հիշի՛ր աղոթել նրանց համար, ովքեր առաջնագծում են,
Գոհանալ նրանց համար, ովքեր քայլում են այնտեղ,
Ովքեր տվեցին ամեն բան,
Որ մենք հիմա այս հողի վրա ենք
Ազատ ու անկախ հայրենիքում:
Հեղինակ՝ Մարշա Բրիկհաուս
Աղբյուրը՝ cbn.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը
Սրբագրեց Աննա Հովհաննիսյանը