Մի քանի տարի առաջ մենք քարոզում էինք Հարավային Ամերիկայում՝ Չիլիի ամենահյուսիսային մասում՝ Արիկա քաղաքում: Դա այդ քաղաքում երբևէ անցկացված առաջին ավետարանչական ծառայությունն էր:

Եղանակն այնտեղ շատ չորային էր, և վերջին հիսուն տարիների ընթացքում անձրև չէր եկել: Բայց երբ մենք գնացինք, մի փոքր անձրև եկավ:

Մենք սկսեցինք մեր ծառայությունն այդ փոքրիկ քաղաքում: Առաջին երեկոյան երկու հազար մարդ եկավ, և ես քարոզեցի Աստծո Խոսքը: Դրանք Աստծո սերմերն էին, որ ես ցանում էի մարդկանց սրտերում:

Երբ ես քարոզում էի, ինչ-որ բանից վշտացած մի մարդ էր անցնում: Ինչպես հետո մենք իմացանք, նրա տասնհինգ տարեկան որդին լյարդի, երիկամի ու միզափամփուշտի քաղցկեղով պառկած էր Պերուի հիվանդանոցներից մեկում, որը գտնվում էր հարյուրավոր կիլոմետրեր իր տնից հեռու: Քաղցկեղը տարածվել էր, և այլևս ոչ մի հույս չկար: Դա նրա միակ որդին էր: Տեսնելով ժողովի եկած մարդկանց բազմությունը՝ նա որոշեց կանգ առնել ու լսել Ավետարանի քարոզչությունը:

Այդ երեկո գրեթե երկու հարյուր մարդ արձագանքեց ապաշխարության մեր կոչին, ներառյալ նաև այդ մարդը: Բոլորն ապաշխարության աղոթք էին անում: Այն բանից հետո, երբ նրանք ընդունեցին Քրիստոսին, մենք գրեցինք նրանց անուններն ու հասցեները, և նորահավատները վերադարձան իրենց տեղերը, բացի այդ մարդուց, որի որդին անհույս հիվանդ էր:

Բեմահարթակը շատ մեծ էր, և նա մնաց դրա վրա կանգնած: Ավետարանչության առաջին երեկոն էր, և Սուրբ Հոգին ասաց ինձ, որ աղոթքի կանչեմ ուռուցքներով ու քաղցկեղով հիվանդներին: Այդ մարդը շարունակեց կանգնած մնալ բեմահարթակի անկյունում: Առաջիններից մեկը, ով արձագանքեց այդ կոչին, նրա հարևանուհիներից մեկն էր: Այդ մարդը գիտեր, որ իր հարևանուհին որովայնի ուռուցք ուներ:

Այդ երեկո, երբ մենք աղոթում էինք, այդ մարդն իր աչքերով տեսավ, թե ինչպես է այդ ուռուցքն աստիճանաբար վերանում: Նա ասաց. «Եթե Աստված կարողացավ դա անել իր հարևանուհու համար, ապա Նա կարող է անել նաև իմ որդու համար, որ գտնվում է Պերուում»:

Աստված միշտ հավատարիմ է: Այդ երեկո Աստված խոսեց ինձ հետ. «Աղոթքի համար տարածություններ չկան: Աստված ուղարկում է Իր Խոսքը»: Այնուհետև մենք աղոթեցինք համընդհանուր աղոթքով: Մեզ հետ միասին աղոթեց նաև այդ մարդը, որը հենց նոր էր ընդունել Քրիստոսին: Գրված Խոսքը նրա կյանքում դարձավ Կենդանի Խոսք: Նա ձեռքերը դրեց սրտին ու մի պարզ աղոթք արեց. «Հիսո՛ւս, Դու տեսնում ես իմ որդուն Պերուում: Այն նույնը, ինչ Դու արեցիր իմ հարևանուհու համար, Դու կարող ես անել նաև որդուս համար: Բժշկիր նրան՝ Հիսուս Քրիստոսի անունով»:

Անցավ չորս օր: Նա առանց բացակայելու մասնակցում էր բոլոր ժողովներին: Չորրորդ օրը, երբ մեր երգիչը ժողովրդին առաջնորդում էր փառաբանության մեջ, ես հանկարծ նկատեցի, որ ինչ-որ մեկը փորձում էր ամբոխը ճեղքելով մոտենալ մեզ ու ինչ-որ բան էր թափահարում:

Ես ճանաչեցի հիվանդ տղայի հայրիկին: Այդ տղամարդը առաջ վազեց և սկսեց այնքան արագ-արագ խոսել, որ հնարավոր չէր որևէ բան հասկանալ: Ես նրան խնդրեցի ավելի դանդաղ խոսել: Նա ինձ մի հաղորդագրություն փոխանցեց: Կարդալով այն՝ ես նրան խնդրեցի բեմ բարձրանալ և նույնը կրկնել հավաքված մարդկանց համար:

Հաղորդագրությունը հիվանդանոցից էր: Բժիշկը գրում էր. «Ձեր որդու կյանքում հրաշք է տեղի ունեցել. նա այլևս քաղցկեղ չունի»:

Ալելուիա՜: Աստված ուղարկեց Իր Խոսքը, որը բժշկեց այդ տղային ու ազատեց նրան մահվանից:

Աղոթքի համար տարածություն գոյություն չունի: Աստված կարող է հրաշքներ անել՝ անկախ տարածությունից:

Թոնի Աբրամ

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.