Աղոթքի և ծոմի ուժը
Մի ծերունի այսպես է ասում իր աշակերտներին.
- Երբ տիրակալն ուզում է թշնամու քաղաքը գրավել, ապա առաջին հերթին նա պահում է ջուրը և ուտելու պաշարները: Թշնամին, մահանալով սովից, ստիպված հանձնվում է նրան:
Այսպես է և մեղքերի հարցում: Եթե մարդն ապրում է ծոմի և աղոթքի մեջ, ապա թշնամին թուլանալով թողնում է նրա հոգին: