Ինչպիսի՜ անհավատալի իշխանություն է մեզ տրված աղոթքի մեջ: Իսկ ինչպե՞ս ենք մենք կոնկրետ իրագործում այդ իշխանությունը: Հիսուսի անունով: Երբ մենք մեր ապավինությունը դրեցինք Հիսուսի վրա, Նա մեզ տվեց Իր անունը: Նրա զոհը մեզ տալիս է հնարավորություն ասելու. «Ես Քրիստոսինն եմ, ես Նրա մեջ եմ, եւ Նա իմ մեջ է»: Զարմանալի է, որ դրանից հետո Հիսուսն ընդունեց մեր սեփական անունը: Որպես մեր Քահանայապետ՝ Նա այն գրեց իր ձեռքին: Այսպիսով՝ մեր անունը գրված է երկնքում Նրա փառահեղ անունից անմիջապես հետո:

Հիմա դուք կարող եք տեսնել, թե ինչու «Հիսուսի անունով» խոսքն ուղղակի ընդհանուր արտահայտություն չէ՝ կապ չունեցող այն անհատի հետ, ով արտաբերում է այն: Հակառակը՝ այս խոսքերը տառացի արտահայտությունն են այն դիրքի, որը մենք զբաղեցնում ենք Հիսուսի մոտ: Եվ այդ դիրքն ընդունված է Հոր կողմից: Հիսուսն ասում է մեզ. «Այն օրումն իմ անունովը կ'խնդրէք. Եւ չեմ ասում ձեզ, թէ ես ձեզ համար կ'աղաչեմ Հօրը։ Նորա համար որ Հայրն ինքը սիրում է ձեզ. Որովհետեւ դուք ինձ սիրել էք եւ հաւատացել էք, թէ ես Աստուածանից դուրս եկայ» (Հովհ. 16.26-27):

Ահա, թե ինչու է Հիսուսը հորդորում Իր անունով աղոթել: Նա ասում է. «Միշտ, երբ խնդրում եք Իմ անունով, ձեր խնդրանքն ունենում է նույն զորությունն ու ազդեցությունը Հոր վրա, ինչպես եթե Ես կխնդրեի Նրան»: Այլ խոսքերով՝ դա նույնն է, ինչ եթե մեր աղոթքը արտաբերեր Ինքը Հիսուսը Հոր գահի առջեւ: Նույն ձեւով, երբ մենք ձեռք ենք դնում հիվանդների վրա ու աղոթում, Աստված ամեն բան տեսնում է այնպես , ինչպես եթե Ինքը Հիսուսը ձեռք դներ հիվանդների վրա բժշկության համար:

Աղբյուրը՝ facebook.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.