Աղոթքը պետք է նախորդի առաջնորդի ամեն քայլին
Մեկ անգամ այսպիսի մի խոսք կարդացի. «Աղոթելուց առաջ մենք չենք կարող անել ավելին, քան աղոթելն է, սակայն մենք կարող ենք անել ավելին՝ աղոթելուց հետո»:
Աղոթքն է ընտրության զենքը արդյունավետ առաջնորդների համար: Աղոթքը պետք է նախորդի առաջնորդի ամեն քայլին: Բայց աղոթքից հետո թե ինչ մենք կանենք, արդեն մեզնից է կախված:
Աղոթքը անհրաժեշտ է, բայց բավարար չէ: Եվ նույն կերպ էլ, գործելն անհրաժեշտ է, բայց բավարար չէ:
Մենք տեսնում ենք աղոթքի հզոր օրինակ, որին հաջորդում է համապատասխան գործողությունը Նեեմիայի գրքում.
«Աղաչում եմ՝ ականջ դիր և աչքերդ բաց լինեն՝ քո ծառայի աղոթքը լսելու, որ ես հիմա աղոթում եմ քո առաջին ցերեկ և գիշեր քո Իսրայելի որդի՝ ծառաներիդ համար, և խոստովանում եմ Իսրայելի որդկանց մեղքերը, որ քեզ դեմ մեղանչեցինք. ես էլ և իմ հոր տունն էլ մեղանչել ենք» (Նեեմիա 1.6):
Մենք գիտենք, որ իր սրտից առ Աստված աղոթք բարձրացնելուց հետո Նեեմիան ձեռնամուխ է լինում Երուսաղեմի շուրջ պարսպի կառուցմանը:
Նեեմիան աղոթում է և հետո՝ գործում: Դա Աստծո հանդեպ նրա սերն էր, նաև նրա սերը իր հայրենակիցների նկատմամբ, ինչն էլ առաջ է մղում նրան՝ աղոթելու ու գործելու:
Բ Թեսաղոնիկեցիս գրքում մենք կարդում ենք, որ Պողոսը առաջին անգամ խնդրում է եղբայրներին աղոթել իր համար ու նրա համար, որ Խոսքը «առաջանա, և ամեն տեղ փառավորվի» (Բ Թեսաղոնիկեցիս 3.1): Աղոթքից հետո նա պատվիրում է նրանց գործել. «Երբ որ ձեզ մոտ էինք, սա էինք պատվիրում ձեզ, որ եթե մեկը չի կամենում գործել՝ թող չուտի էլ» (Բ Թեսաղոնիկեցիս 3.10):
Աղոթքը չէր լցնելու նրանց ստամոքսները:
Իհարկե, բարդ է առաջնորդին հորդորելը՝ աղոթել գործելուց առաջ: Այնուամենայնիվ, ես հաճախ հիշեցնում եմ ինքս ինձ առանձնահատուկ աղոթք բարձրացնել՝ նախքան դժվար գործերի մեջ ներգրավվելը:
Առանց աղոթքի ես ինքնուրույն եմ գործում: Եվ այդպիսով իմ անկախությունն եմ հռչակում:
Բայց ես չեմ համարձակվի առաջնորդել իմ անկախության դիրքից: Առանց Քրիստոսի ես ոչինչ եմ:
Դոկտոր Սթիվ Գրին