Աբել Մութայի և Իվան Ֆերնանդեսի մոտիվացնող պատմությունը․․․
Քենիացի վազորդ Աբել Մութայը վերջնակետից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էր, բայց նշանները տեսնելով՝ շփոթվեց և կանգ առավ՝ մտածելով, որ ավարտել է:
Իսպանացի Իվան Ֆերնանդեսը գնաց անմիջապես նրա հետևից՝ հասկանալով, թե ինչ է կատարվում, սկսեց բղավել քենիացու վրա, որ շարունակի վազքը։
Մութայը իսպաներեն չգիտեր և չէր հասկանում․․․
Հասկանալով, թե ինչ է կատարվում՝ Ֆերնանդեսը Մութային հաղթանակի մղեց։
Լրագրողը հարցրեց Իվանին. «Ինչո՞ւ ես դա արել»:
Իվանը պատասխանեց. «Ես երազում եմ, որ մի օր մենք ունենանք հասարակական կյանք, որում մենք ինքներս մեզ և մյուսներին կմղենք հաղթանակի»։
Լրագրողը պնդեց. «Բայց ինչո՞ւ թույլ տվեցիր, որ քենիացին հաղթի»:
Իվանը պատասխանեց. «Ես նրան թույլ չտվեցի հաղթել, նա հաղթեց: Մրցավազքը նրանն էր․․․»։
Լրագրողը պնդեց ու նորից հարցրեց. «Բայց դու կարող էիր հաղթել»:
Իվանը նայեց նրան և պատասխանեց. «Բայց ո՞րն էր լինելու իմ հաղթանակի իմաստը: Ո՞րն էր լինելու այս մեդալի արժեքը: Ի՞նչ կմտածի մայրս դրա մասին»:
Հ․ Գ․ Մենք էլ ինքներս մեզ հարց տանք ինչ-որ բան անելիս, թե ինչ կասի այդ մասին մեր երկնային Հայրը։
Այո՛, Աստվածաշունչն այս արժեքներով ապրելու համար հրաշալի քաջալերանք է տալիս․«Ուստի մենք էլ որ վկաների այսքան բազմութիւն ունինք մեզ շրջապատած, դէն գցենք ամեն ծանրութիւն, եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը. Եւ համբերութեամբ վազենք մեր առաջին դրած ասպարէզի ընթացքը. 2 Մտիկ տանք հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին, որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12․1-3)։