7 խոստում Աստծուց, որոնք ուժ կտան բարձրանալու
Ես քեզ հետ կլինեմ
Եսայի 43.1-2. «Մի վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, քո անունովը կանչել եմ, թե դու իմն ես։ Երբ որ ջրերիցն անցնես, ես քեզ հետ եմ, և եթե գետերովը՝ նրանք քեզ չեն ողողի, երբ որ գնաս կրակի միջովը, չես այրվի, և բոցը քեզ պիտի չվառի»։
Ես կպահպանեմ քեզ
Սաղմոս 121.7. «Տերը կպահպանի քեզ ամեն չարից, նա կպահպանի քո անձը»։
Ես կզորացնեմ քեզ
Փիլիպպեցիս 4.13. «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»:
Ես կպատասխանեմ քեզ
Երեմիա 33.3. «Կանչիր ինձ, և ես քեզ պիտի պատասխանեմ և ես քեզ պիտի մեծամեծ և անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չգիտես»։
Ես հոգ կտանեմ քո մասին
Երեմիա 29.11. «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ ես խորհում եմ ձեր մասին, ասում է Տերը, խաղաղության խորհուրդները և ոչ թե չարության, որ ձեզ տամ ապագան և հույսը»։
Ես խաղաղություն կտամ քեզ
Հովհաննես 14.27. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»:
Ես միշտ կսիրեմ քեզ
Երեմիա 31.3. «Հավիտենական սիրով սիրել եմ քեզ. դրա համար քաշեցի քեզ ողորմությունով»։