5-օրյա միասնական աղոթք Արցախի համար
Հուլիսի 10-ից սկսվում է Տիրոջ պայծառակերպության տոնին ընդառաջ 5-օրյա պահքը: «Սրբազան Հայաստանը» այս օրերին նախաձեռնում է աղոթք Արցախի ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների համար։
«Եկեք միասին այս օրերին աղոթենք Արցախի ու այնտեղ ապրող մեր քույրերի ու եղբայրների համար: Արցախում է բաբախում մեր հայրենիքի սիրտը, այն թուլացել է, տկարացել, խոցվել, բայց Աստծո կամոք կենդանի է մնացել: Արցախն ունի ողջ հայության աղոթքների, հոգատարության, սատարման, սիրո, խնամքի կարիքը»,- գրված է «Սրբազան Հայաստանի» ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
Առաջարկվում է առաջիկա պահքի օրերի ընթացքում միասնաբար ժամը 22:00-ին կամ ցանկացած այլ ժամի աղոթքով խնդրել Տեր Հիսուս Քրիստոսին, որ ողորմություն անի մեզ, բուժի մեր վերքերը, ապաշխարության հոգի դնի մեր մեջ ու այց կատարի իր փոքրիկ հոտին Արցախում:
Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo?fbid=239195938921854&set=pcb.239197902254991