5 բան, որ իրականում խանգարում է լիարժեք ապրել
Բոլորն էլ մեկ օր կմահանան, սակայն ոչ բոլորն են կենդանի իրապես: Մենք չենք կարող երկարացնել կյանքն անգամ մի քանի օրով, բայց մենք կարող ենք ավելացնել կյանք մեր օրերին:
Ահա մի քանի բաներ, որոնք թույլ չեն տալիս մեզ ապրել առավել որակով:
- Ապագայի վախը.
Ձեզ հարց տվեք. «Եթե հինգ անգամ ավելի համարձակ լինեի, ի՞նչ կանեի»: Եթե Ձեր պատասխանը համընկնում է նրան, ինչպես ապրում եք հիմա, համարեք՝ կրճատել եք ձեր կյանքը՝ հարմարվելով ձեր վախին:
Իհարկե՛, ամեն անգամ, երբ փորձեք ինչ-որ նոր բան, դուք ռիսկի եք ենթարկվում պարտվել: Բայց եթե անգամ չփորձեք, հարյուր տոկոսով կձախողվեք:
2. Ափսոսանք.
Ափսոսանքը նման է ետևի հայելու մեջ մշտական կենտրոնացումով մեքենա վարելուն: Ձեր հին սխալները կա՛մ վերև տանող աստիճաններ են, կա՛մ առաջ ընթանալուն խոչընդոտող քարեր: Սա ձեր անհատական ընտրությունն է:
Եթե դա ձեզ դարձրել է ավելի լավը կամ սովորեցրել՝ ինչպես ինչ-որ բան ճիշտ անել կամ մոտեցրել է Աստծուն, ապա դա աստիճան է եղել դեպի վերև: Իսկ եթե արդյունքում դուք կորցրել եք ձեր ինքնությունը, ձեր քաջությունը կամ կյանքի նկատմամբ կիրքը, ուրեմն՝ դա քար էր, որ խանգարում է քայլել առաջ: Եվ ահա ձեզ հուշում՝ դուք այսօր ավելի լավն եք, քան ձեր ամենավատ օրը:
3. Աններողամտություն.
Սա սերիական մարդասպան է: Նա արդեն կործանել է ավելի շատ կյանքեր, քան բոլոր պատերազմների մահացածները մարդկության պատմության ընթացքում: Հիսուս մահացավ ձեր բոլոր մեղքերի համար: Եթե դուք հրաժարվում եք ներել ուրիշներին, արժեզրկում եք խաչի ուժը ձեր կյանքում:
Շուտով դառնությունը, ատելությունը և սպանությունը կսկսեն ներխուժել ձեր սիրտ և քայքայել ձեր հոգին ներսից դուրս: Ուղղակի նայեք այնտեղ, ուր ավարտվում է չներելու պատերազմը և կտեսնեք, թե ինչի այն կարող է հանգեցնել:
4. Ամոթ.
Ամոթը ստիպում է մարդուն մտածել, որ նա արժանի չէ սիրո, քանի որ նա չի համապատասխանում, բավարար լավը չէ, բավարար խելացի չէ, բավարար հոգևոր չէ, բավարար հարուստ չէ, բավարար գրավիչ չէ և այլն, որպեսզի սեր վաստակի: Բայց այս ամենը լրիվ անհեթեթություն է: Դուք արարվել եք Աստծո պատկերով ու նմանությամբ: Դուք Նրա առավել յուրահատուկ ստեղծագործությունն եք, և դա ճշմարտություն է:
5. Խղճահարություն ինքդ քո նկատմամբ.
Դա անհատակ անցք է, որն ոչնչով հնարավոր չէ լցնել: Այն սպանում է կյանքի փոքրիկ մասնիկը, հարաբերություններում՝ ամեն դրականը և, առհասարակ, ամենը, ինչի հետ հարաբերվում է: Այն կվերցնի ձեր երազանքները, կգողանա ուրախությունն ու կերկարացնի ցավը: Եթե դուք ճանաչում եք Հիսուսին, ապա ունեք նրա վրա իշխանություն, քանի որ Նա եկավ, որ մեզ տա լեցուն կյանք:
Հեղինակ՝ Քրիս Վալլաթոն
Աղբյուրը՝ light-journal.info
Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը