29-ամյա մեր Հայրենիքը
29 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 21-ին, համազգային հանրաքվեն սկիզբ դրեց նորանկախ Հայաստանի պատմությանը: ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը:
Christians.am-ը սրտանց շնորհավորում է իր ընթերցողներին և ողջ հայությանը՝ այս հրաշալի տոնի առթիվ:
Մենք՝ որպես հայ քրիստոնյա, բարձր ենք գնահատում մեր երկիրն ու մեր անկախությունը, և մեր աղոթքն ու սրտի փափագն է՝ տեսնել տնտեսապես հզորացող պետություն և բարոյական, քրիստոնեական արժեքները գնահատող, և այդ արժեքներով ապրող հասարակություն:
Թող Աստված օրհնի մեր երկիրն ու մեր ժողովուրդը: Այս երկրի վրա Աստծո կնիքն է դրված, և մենք շնորհակալ ենք Տիրոջից՝ մեր գեղեցիկ, մի քիչ տանջված, բայց ազատ ու անկախ հայրենիքի համար: