«Հիսուսը կա» երգը արժանացել է Գրեմմի մրցանակի
«Միանշանակ առանց Աստծո այս ամենն անհնար կլիներ»,- մրցանակը ստանալուց ասաց քրիստոնյա արտիստը: «Մենք շնորհակալ ենք այս հնարավորության ընձեռնման համար: Շնորհակալություն Դոլի Փարթոնին, մեր ընտանիքներին, շնորհակալություն Գրեմմի ակադեմիային: Մենք սիրում ենք ձեզ»:
Ուիլյամսն արդեն իսկ «ցնցված» էր՝ այս երգով հինգ անգամ մրցանակի առաջադրված լինելու համար: Մարտի 10-ի CBN- ի Ստուդիո 5-ի եթերում ցուցադրված նոր հարցազրույցում Ուիլյամսն ասաց, որ ինքը զարմացած է, որ առաջադրվել է «Լավագույն ժամանակակից քրիստոնեական երաժշտական կատարում/երգ» անվանակարգում:
«Երբ նայում եմ իմ անցած վերջին 20 տարիներին, հասկանում եմ՝ ինձանից հսկայական ջանք է պահանջվել հասնելու այնտեղ, որտեղ որ գտնվում եմ հիմա», - ասաց Ուիլյամսը: «Նույնիսկ եթե ես վերադառնամ շատ ավելի վաղ մանկություն, ես կրկին ու կրկին կարող եմ ասել, որ Աստված ներկա է եղել բոլոր պահերին և մշտապես գործել է»:
Ուիլյամսը նշեց, որ երգի մշակումը նույնպես եզակի է:
«Երգը գրել եմ այլ մարդկանց հետ, և երբ մենք ստացանք առաջին մշակումը, ես մտածեցի, որ Դոլի Փարթոնի մասնակցությունը երգում հիանալի կերպով կամբողջացնի այն»: Նա համաձայնեց լսել երգը։ Ես իմացա, որ սա Դոլիի՝ թվով 50-րդ անվանակարգն էր Գրեմմի մրցանակաբաշխությունում»:
Երգիչը խոսեց նաև իր վերջին`«Less Like Me» երգի մասին, որը ցույց է տալիս, որ մենք անկատար մարդիկ ենք, ովքեր Աստծո օգնությամբ ձգտում են լինել ավելի լավը:
«Ես պարզապես ուզում էի ստանալ մի երգ, որը մարդկանց կներկայացներ իրականությունը, որ կյանքի պայքարներում թե՛ հաջողում ենք, թե՛ պարտվում: Մենք օր օրի ավելի շատ կարիք ունենք նմանվելու Հիսուսին, և ես պարզապես ուզում էի ստանալ մի բան, որը թույլ կտար բոլորիս կանգ առնել և մտածել մեր կյանքի շուրջ»:
Ուիլյամսը խոսեց նաև իր նախորդ տարվա երաժշտական դադարի մասին:
«Անկեղծորեն շատ լավ փոփոխություն էր դա՝ պարզապես վերադառնալ կնոջս և երեխաների գիրկն այդքան տարվա ճանապարհորդություններից հետո», - ասաց նա: «Բայց նաև վստահ եմ, որ մեր խումբը պատրաստ է վերադառնալ և շարունակել երաժշտական գործունեությունը»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ cbn.com