Վստահել Նրա արդարությանը, իմաստությանը և սիրուն
Որովհետեւ Տերն ինձ այսպես ասաց.«Հանգիստ եմ լինելու ու դիտելու եմ Իմ բնակարանից…»: Եսայա 18.4
Ասորեստանը հարձակվում էր Եթովպիայի վրա: Նրա բնակիչները պարթեւահասակ եւ առույգ էին: Ու մինչ ասորիների բանակը առաջ էր գնում, Աստված նրանց կանգնեցնելու ջանք չարեց, եւ թվում էր թե նրանք պիտի անեին իրենց ուզածը: Բայց իրենց նշանակետին հասնելուց առաջ, ասորի հպարտ զինվորները ծառերի ճյուղերը էտելու չափ կոտրտում էին:
Արդյո՞ք սա Աստծո հրաշալի գործելակերպերից մեկը չէ՝ հանդարտ մնալ եւ նայել: Նրա հանդարտությունը միշտ հաճություն չի նշանակում, ոչ էլ Նրա լռությունը՝ համաձայնություն: Նա սպասում է Իր ժամանակին: Երբ անօրենին թվում է, թե հասել է իր հաջողության գագաթնակետին, Աստված ճիշտ այդ ժամանակ է հարվածում նրան: Երբ նայում ենք չարին, եւ տեսնում նրա հաջողության հասնելը, երբ մեզ ատողների ճնշումն ենք զգում, եկեք հիշենք Աստվածաշնչի այն խոսքը, որ Աստված դիտում է Իր բնակարանից:
Հիշենք մեկ ուրիշ պարագա, երբ Հիսուսը նայում էր իր աշակերտներին այն փոթորկոտ գիշերը, երբ նրանք ծովում պայքարում էին քամու դեմ: Թեեւ Նա ներկա չէր Ղազարոսի մահվան գիշերը նրա քույրերի մոտ, բայց հետեւում էր նրանց՝ մինչեւ իրենց եղբոր գերեզման դրվելը: Հիսուսը նայում էր նրանց ու զգում նրանց տառապանքը, սակայն սպասում էր հարմար ժամանակին՝ Իր փառքը հայտնելու համար: Կարծու՞մ ես, թե Նա չգիտի եւ անտարբեր է՝ երբեք ո՛չ: Նրա մատը քո զարկերակի վրա է եւ գիտի քո սրտի բոլոր շարժումները: Նա քեզ կհասնի ճիշտ եւ հարմար ժամանակին:
Բացարձակապես վստահ լինենք Նրա արդարության, իմաստության եւ սիրո վրա:
«Վտակներ անապատի մեջ» գրքից