Վրեժխնդրության ձգտողները քանդում են պետությունները․Նելսոն Մանդելա
«Երբ նախագահ դարձա, թիկնապահներիս խնդրեցի շրջել քաղաքում: Զբոսանքից հետո գնացինք ռեստորան լանչի։ Նստեցինք կենտրոնական ռեստորաններից մեկում և ամեն մեկս պատվիրեցինք, ինչ ուզում էինք:
Կարճ սպասելուց հետո հայտնվում է մատուցողը, բերում պատվերները և հենց այդ պահին ես նկատեցի միայնակ նստած տղամարդու, ով սպասում էր, որ իրեն սպասարկեն, իսկ նա նստած էր անմիջապես մեր առջևի սեղանին: Երբ նա պատվիրեց, ես իմ թիկնապահներից մեկին ասացի՝ գնացեք ու խնդրեք այդ մարդուն միանալ մեզ: Զինվորը գնաց և հրավիրեց: Մարդը վեր կացավ, ափսեն վերցրեց, եկավ նստեց կողքս։ Ուտելիս ձեռքերն անընդհատ դողում էին, իսկ գլուխը վեր չէր բարձրացնում: Երբ մենք վերջացրինք, նա ձեռքը մեկնեց ինձ առանց նայելու ինձ, և ես սեղմեցի նրա ձեռքը։ Նա հեռացավ:
Թիկնապահներից մեկն ասաց․
- Մադիբա՛, այս մարդը երևի հիվանդ է, ձեռքերը անընդհատ դողում էին ուտելիս:
-Բոլորովին ո՛չ: Նրա դողի պատճառն այլ էր, - պատասխանեցի ես:
Նրանք տարօրինակ նայեցին ինձ․․․
- Այս մարդը բանտի պահակն էր, որտեղ ես պահվում էի: Ծարավելուց, որ գոռում էի ջուր եմ ուզում, նա գալիս, նվաստացնում, ծիծաղում էր վրաս։ Եվ ջուր տալու փոխարեն գլխիս էր միզում։ Նա հիվանդ չէ, նա վախեցած է և ցնցվում է՝ գուցե վախենալով, որ հիմա, երբ ես Հարավային Աֆրիկայի նախագահն եմ, նրան կուղարկեմ բանտ ու կանեմ նույնը, ինչ նա արեց ինձ․․․
Բայց այդ վարքագիծը ես չունեմ, դա իմ բնավորության մեջ չկա և հակառակ է իմ էթիկային: Վրեժխնդրության ձգտողները քանդում են պետությունները, իսկ հաշտության ձգտողները կառուցում են ազգեր:
Նելսոն Մանդելա․ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր
Հ․Գ․ Աստվածաշունչն էլ սովորեցնում է, որ «Ձեր անձերի համար վրէժխնդրութիւն մի անէք, սիրելիներ. Այլ բարկութեան տեղ տուէք. Որովհետեւ գրուած է՝ Վրէժխնդրութիւնն իմն է. Ես հատուցումը կ’տամ, ասում է Տէրը» /Հռոմ․ 12․19/։