Մի ոստիկան տանը՝ կարանտինի պայմաններում, հղել է իր հոգևոր հարցերը համացանցին և գտել պատասխաններ, որոնք վերջինիս տվել են նոր կյանքի իմաստ։

Դեյվիդը ոստիկան է արդեն 20 տարի։ Վերջերս նա լավ չէր զգում իրեն և վախեր ուներ, որ հնարավոր է վարակված լինի COVID19-ով։

Պայքարելով վախի և անհանհգստության հետ՝ Դեյվիդը հանդիպում է մի կայքի, որը շահագործվում էր «Բիլի Գրեհեմի ավետարանական ասոցիացիայի» առցանց ծառայության կողմից։ «Գտնել Հիսուսին» բաժնում ընտրել է /զրուցել կամավորի հետ/ բաժինը։

Պարզ մի հարց.

- Ես պայքարում եմ հավատքի հետ և այն ամենի հետ ինչ կատարվում է իմ շուրջը, -  գրում է Դեյվիդը։

Գլորիան` նրա զրուցակիցը, մի պարզ հարց տվեց. «Որտե՞ղ եք խաղաղություն  փնտրում անորոշության  ժամանակ»։

Դեյվիդը պատասխանում է, որ ինքն իր մեջ է փնտրում։

- Հասկանում եմ. այն ինչ մենք տեսնում և լսում ենք, անհանգստացնում է մեր ներքին ես-ին։

-Ես դեռ պատրաստ չեմ գնալու...

Գլորիան խոսեց այն մասին, թե ինչպես է հնարավոր խաղաղություն ունենալ Հիսուսի միջոցով։

- Երկար ժամանակ է, ինչ Աստծո հետ որևէ հաղորդակցություն չեմ ունեցել,- ասաց Դեյվիդը` բացատրելով, որ միշտ մտածել է, թե արդար կյանք ապրելու համար բավարար է միայն Աստծո հետ լավ կյանք ապրելը։ Հետո նա հիվանդացավ և հանձնեց COVID19-ի թեստ։ Նա անհանգիստ սպասում էր արդյունքներին։ Լավ կյանք ապրելն այլևս բավարար չէր թվում։

- Ես դեռ պատրաստ չեմ գնալու։ Ընդամենը 48 տարեկան եմ։ Դեռ այնքան բան ունեմ անելու։

Այնքան կորսված եմ։

Գլորիան հավաստիացնում էր նրան, որ կարող է այս կյանքում խաղաղություն ունենալ և հաջորդիվ հարցրեց, թե արդյոք կցանկանար իմանալ ինչպես։

- Ոչ, եթե փորձում եք համոզել, - պատասխանեց նա։ Բայց քիչ անց սկսեց  քանդվել այն պատը,  որ նա կառուցել էր։

- Ես այնքան կորսված եմ, - ասաց ն, - և շատ վախեցած։

- Շատ կարևոր խոսքեր են` «Ես կորսված եմ», - ասաց Գլորիան, - Դուք արդեն արել եք ձեր առաջին քայլը դեպի Աստված։ Դուք գիտեք, որ ունեք խնդիր։ Այսինքն դուք հասկացել եք, որ ձեր ճանապարհը լավագույնը չէ։

Լավ լուր... Եվ վատ լուր...

Գլորիան ասաց Դեյվիդին, որ լիովին հասկանում է, թե ինչու է նա այդքան վախենում COVID19-ով վարակված լինելուց։ Շատ մարդկանց նման նա վախենում էր մահից։ Գլորիան լավ լուր ուներ դրա հետ կապված, բայց սկզբում նա վախեցրեց մի քանի Աստվածաշնչյան համարով՝ օգնելու Դեյվիդին տեսնել, թե որտեղ է կանգնած Աստծո հետ փոխհարաբերության մեջ։ Լավ անձնավորություն լինելը բավարար չէր Դեյվիդի կամ որևէ այլ մեկի համար։

«Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծո փառքիցը պակասեցին» (Հռոմ. 3.23), -ասաց Գլորիան։

- Դուք գիտակցում եք Աստծո Խոսքի  ճշմարտացիությունը, - շարունակեց նա, -որ մեղքի վարձքը մահ է (Հռոմ. 6.23)։ Ահա սա է Ձեր այդքան վախեցած լինելու պատճառը։

«Որովհետեւ մեղքի վարձքը մահն է, բայց Աստուծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»(Հռոմ. 6.23)։

- Լավ, շնորհակալ եմ, որ դա հիշեցրեցիք, - պատասխանեց Դեյվիդը։ Վերջինիս հեգնանքը  երևում էր անգամ էկրանից, - հիմա ես ավելի վախեցած եմ։

- Ես ծիծաղում եմ ձեր վերջին մեկնաբանության վրա, խնդրում եմ, շարունակեք կարդալ, - ասաց Գլորիան։

- Համարը շարունակվում է. «բայց Աստուծոյ շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը»։ Ամենա բարի լուրը` Աստված գիտի, որ դու քո սեփական ուժերով չես կարող Իրեն հասնել։ Այնպես որ Նա ճանապարհ է տվել քեզ դրա համար։ Նա այնքան շատ է սիրում քեզ, Դեյվիդ։

Երբ Գլորիան շարունակեց մեջբերելով Հովհանու 3.16-ը, Դեյվիդն ասաց, որ այդ խոսքը ծանոթ էր իրեն այն ցուցանակներից, որ մարդիկ ունենում էին ֆուտբոլային հանդիպումների ժամանակ։ Հիմա խոսքերն արդեն անձնական էին։

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տվավ. որ ամեն Նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա» (Հովհ. 3.16)։

- Աստված ուղարկեց իր սեփական Որդուն, - շարունակեց Գլորիան, - Հիսուսն ապրեց առանց մեղքի, բայց ունեցավ սարսափելի մահ։ Նա վերցրեց մեր բոլոր մեղքերը, մեր  պատիժն՝ Իր վրա։

- Բայց ի՞նչ պետք է ես անեմ, - ասաց Դեյվիդը։

- Հավատա՜, - ասաց Գլորիան,- ես չեմ կարող համոզել քեզ դրանում, դա պետք է  գա քո սրտից։

- Հիմա ես եմ ծիծաղում, - ասաց Դեյվիդը։

Ես հարցրեցի Սիրիին թե ինչպես կարող եմ փրկվել

- Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես գտա ձեր կայքը,- հարցրեց Դեյվիդը րոպեներ անց,- ես մուտք գործեցի  ,,Google,,  և հարցրեցի Սիրիին, թե ինչպես կարող եմ փրկվել, և ձեր էջը հայտնվեց։

Նա ասաց, որ աղոթել էր այն աղոթքը, որ գտել էր կայքում` խնդրելով Հիսուսին լինել իր Փրկիչը։

Գլորիան փառք տվեց Աստծուն, որ առաջնորդեց նրան փրկության։  Նա նաև համոզվեց, որ Դեյվիդը հասկացավ, որ Աստծո հետ խաղաղություն ունենալու զորությունը չի գալիս աղոթքի մեջ ասված խոսքերից, այլ Քրիստոսի մեջ ունեցած հավատքից։

- Աղոթքի բառերը կախարդական չեն, - ասաց Գլորիան, - կարևոր է մեր սրտի վերաբերմունքը։

Նա քաջալերեց Դեյվիդին իր և Աստծո նոր հարաբերության մեջ անելու հաջորդ քայլը` գրանցվելու անվճար աշակերտական դասընթացի։

Քանի որ Դեյվիդը երկշաբաթյա կարանտինի մեջ էր, Աստված տվեց իրեն նվեր, քանի որ նա չէր փնտրում Աստծուն և չէր հատկացրել ժամանակ, երբ վազքի մեջ էր։ Տերը կրկին անգամ օգտագործեց ժամանակավոր ճգնաժամը՝ առաջնորդելու իր երեխաներից ևս մեկին հավիտենական կյանքի։ Այս անորոշության ժամանակահատվածում, սա ևս մեկ պատճառ է  հավատալու, որ Աստծո Խոսքը միշտ ճիշտ է։

«Բայց գիտենք, որ Աստոծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին, նրանց, որ նախասահմանելովը՝ կանչված են» (Հռոմ. 8.28)։

Աղբյուրը՝ billygraham.org

Թարգմանեց Աննա Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.