Ցանկանում եմ նորից ու նորից ձեր ուշադրությունը գրավել ոչ թե տեսանելի աղմկոտ հաղթանակների վրա, այլ այն բաների, որոնք նախորդում են դրանց. ձեր աղոթքի կյանքում հոգևոր փորձի մշտական կուտակման վրա, կարողության վրա՝ հատիկ առ հատիկ վերցնելու թանկարժեքը աննշան բաներից, Աստծուն ամեն ինչում տեսնելու, Նրան կյանքի ամենատարբեր պահերին ապավինելու վրա:

Կարևոր է՝ երբեք ու երբեք չսնվել բամբասանքների, քննադատության, անարգանքի, դատարկախոսության գարշահոտ փոսերից, այլ զբաղեցնելու ձեր ժամանակը այն մեծ բաների մասին մտորումներով, ինչ արարում է Աստված: Պատկերացնում եք, թե Եբրայեցիների ուղերձի հեղինակը որքան զբաղված մարդ էր, երբ գրում էր. «Եվ էլ ի՞նչ ասեմ. որ ժամանակս բավական չէ, որ պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփթայեի, Դավթի և Սամուելի և ուրիշ մարգարեների համար, որոնք հավատքով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոստմունքներ ստացան, առյուծների բերաններ խցկեցին» (Եբրայեցիս 11.32-34):

Դու տեսնո՞ւմ ես, թե որքան թանկարժեք անձնական ժամանակ էին այս մեծ առաքյալները նվիրում Հին Կտակարանի հավատքի հերոսների կենսագրության ուսումնասիրության վրա:

Ինչպե՞ս էին նրանք կարողանում նկատել և պահեստավորել փորձի անհամրելի հարստություններ՝ սեփական հոգու «սրվակներում»: Ինչպե՞ս էին նրանք ոգեշնչվում և կրկնում հայրերի հերոսությունները, ինչպես գրված է Աբրահամի մասին. «Բայց ոչ միայն նրա համար գրվեց, թե նրան համարվեց արդարություն, այլ մեզ համար էլ, որ մեզ պիտի համարվի, որ հավատում ենք նրան՝ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին հարություն տվեց մեռելներից» (Հռոմեացիս 4.23-24):

Կամ ինչպես գրված է Եղիա մարգարեի մասին. «Եղիան մարդ էր մեզ պես՝ կրքի ենթակա. և ջերմեռանդ աղոթք արեց, որ անձրև չգա, և անձրև չեկավ երկրի վրա երեք տարի և վեց ամիս։ Եվ դարձյալ աղոթք արեց, և երկինքն անձրև տվեց, և երկիրն իր պտուղը բուսեցրեց» (Հակոբոս 5.17-18):

Իսկ Դավիթը. նա չէր պարծենում, այլ անհրաժեշտ պահին օգտագործում էր իր հոգում կուտակվածից: Նա գիտեր, թե ինչպես է Սուրբ Հոգին հասնում ճգնաժամային պահերին: Նա գիտեր, թե ինչպես են մկանները ստանում գերբնական զորություն, ինչպես է մեծանում քայլքը՝ գազանին հետապնդելիս: Նա գիտեր վայրի գազանի հոտը: Նա գիտեր փրկված գառնուկի լուռ գոհունակությունը:

Նա իր եղբայր Եղիաբի աղբից չէր սնվում, ով նրա մասին իր անձի համեմատ էր դատողություններ անում. «Ես քո հպարտությունը և քո սրտի չարությունը գիտեմ» (Ա Թագավորաց 17.28):

Ես այնքան շատ էի հարց տալիս ինքս ինձ. ինչո՞ւ երբ ես զորանում եմ Տիրոջ մեջ և ասում. «Կարող եմ Հիսուսի անունով», ոմանք դա հպարտություն են համարում, մյուսները՝ հիմարություն: Մարդկանց համար դա այնքան պարզ է. «Եթե մենք չենք կարող, ապա դու էլ չես կարող»:

Ես այսօր կոչ եմ անում քեզ. հեռացրու քեզանից այդ թույնը: Այն այլածին է, մահացու և մարդկային: Սնվիր Արքայական սեղանից, և դու երբեք վարակով չես տառապի:

«Քրիստոսի խոսքը բնակվի ձեր միջումն առատապես, ամեն իմաստությունով» (Կողոսացիս 3.16):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.