Վերկա՛ց․․․
Մի օր մարդը հարցրեց Աստծուն․
-Տե՛ր, ի՞նչ կասեիր, եթե իմանայիր իմ անկման մասին։
-Վերկա՛ց։
-Իսկ հաջո՞րդ անգամ։
-Կրկին վերկա՛ց։
-Եվ որքա՞ն կարող է դա շարունակվել՝ անընդհատ ընկնել ու վեր կենալ։
-Ընկի՛ր ու բարձրացի՛ր, քանի ողջ ես։ Չէ՞ որ նրանք, ովքեր ընկան ու չբարձրացան, մեռած են։
Հ․Գ․ «Որովհետեւ եօթն անգամ վայր կ’ընկնէ արդարը եւ կ’կանգնէ, բայց անզգամները չարիքի մէջ կ’կործանուին» /Առակաց 24․16/։