Վե՛ր կաց...
Մեկ անգամ մարդը հարցրեց Աստծուն.
-Տե՛ր, ի՞նչ կասեիր, եթե իմանայիր իմ անկման /ընկնելու/ մասին:
-Վե՛ր կաց:
-Ի՞սկ հաջորդ անգամ:
-Նորից վե՛ր կաց:
-Եվ որքա՞ն դա կարող է շարունակվել՝ ընկնել ու բարձրանալ:
-Ընկի՛ր ու բարձրացի՛ր, քանի՜ կենդանի ես: Չէ՞ որ նրանք, ովքեր ընկան ու չբարձրացան, մահացած են...