«Բայց դուք զորացեք, և ձեր ձեռքերը չթուլանան, որովհետև վարձք կա ձեր գործին» (Բ Մնացորդաց 15.7):

«Երկուսը լավ է, քան թե մեկը. որ նրանք վարձք ունեն իրենց աշխատանքիցը» (Ժողովող 4.9):

«Այսպես է ասում Տերը. դադարեցրու ձայնդ լալուց և աչքերդ արտասուքից, որովհետև վարձք կա քո գործի համար, ասում է Տերը» (Երեմիա 31.16):

«Որովհետև եթե ձեզ սիրողներին սիրեք, ի՞նչ վարձք ունեք. չէ՞ որ մաքսավորներն էլ նույնն են անում» (Մաթևոս 5.46):

«Զգույշ կացեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջին չանեք՝ նրանցից տեսնվելու համար, եթե ոչ՝ վարձք չունեք ձեր Հորիցը, որ երկնքումն է» (Մաթևոս 6.1):

«Ով որ մարգարէ է ընդունում մարգարեի անունով, նա մարգարեի վարձք կառնի. և ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կառնի» (Մաթևոս 10.41):

«Եթե մեկի գործը՝ որ շինեց՝ հաստատ կենա, վարձք կառնի» (Ա Կորնթացիս 3.14):

«Վասնզի եթե հոժար կամքով անեմ այս, վարձք ունեմ. իսկ եթե ակամա՝ տնտեսությունը հանձնված է ինձ» (Ա Կորնթացիս 9.17):

«Զգույշ կացեք ձեր անձերին, որ չկորցնենք այն, որ վաստակեցինք, այլ որ բոլոր վարձք առնենք» (Բ Հովհաննես 1.8):

«Քո գործքի փոխարեն տերը հատուցանի, և քո վարձքը Իսրայելի Տեր Աստծո կողմանե առատապես տրվի, որովհետև դու եկար, որ նրա թևերի տակ ապաստարան գտնես» (Հռութ 2.12):

«Ահա որդիքը Տիրոջ ժառանգությունն են. և որովայնի պտուղը՝ նրա վարձքը» (Սաղմոս 127.3):

«Որովհետև ես Տերս սիրում եմ իրավունքը, ատում եմ անիրավությունը և հափշտակությունը, և պիտի տամ նրանց գործերի վարձքը հավատարմությունով, և նրանց հետ հավիտենական ուխտ պիտի դնեմ» (Եսայի 61.8):

«Ահա Տերը լսել է տվել մինչև երկրի ծայրը. ասացեք Սիոնի աղջկանը՝ ահա քո Փրկիչը գալիս է, ահա նրա վարձքը նրա հետն է, և նրա հատուցումը նրա առաջին» (Եսայի 62.11):

«Երանի է ձեզ, երբ որ կնախատեն ձեզ և կհալածեն և ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վրա իմ պատճառովը։ Ուրախացեք և ցնծացեք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը, որովհետև այսպես հալածեցին մարգարեներին, որ ձեզանից առաջ կային» (Մաթևոս 5.11-12):

«Եվ ով որ այս փոքրներից մեկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնի աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ. նա չի կորցնի իր վարձքը» (Մաթևոս 10.42):

«Ով որ մի բաժակ ջուր խմեցնի ձեզ իմ անունովը՝ թե դուք Քրիստոսինն եք, ճշմարիտ ասում եմ ձեզ. նա չի կորցնի իր վարձքը» (Մարկոս 9.40):

«Բայց սիրեցեք ձեր թշնամիներին, և բարի արեք և փոխ տվեք՝ ոչինչ ակնկալելով. և ձեր վարձքը շատ կլինի, և Բարձրյալի որդիք կլինեք, որովհետև նա քաղցր է երախտամոռների և չարերի վրա» (Ղուկաս 6.35):

«Որովհետև մեղքի վարձքը մահն է. բայց Աստծո շնորհքը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռոմեացիս 6.23):

«Տնկողը և ջուր տվողը մեկ են, բայց ամեն մեկն իր վարձքը կառնի իր աշխատանքի չափովը» (Ա Կորնթացիս 3.8):

«Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցումն ունի» (Եբրայեցիս 10.35):

«Որովհետև գիրքն ասում է՝ թե կալի մեջ աշխատող եզի դունչը չկապես, թե մշակը արժանի է իր վարձքին» (Ա Տիմոթեոս 5.18):

«Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձքն է՝ հարստություն, և պատիվ ու կյանք» (Առակաց 22.4):

«Ահա Եհովա Տերը զորությամբ կգա, և նրա բազուկը կիշխի նրա համար. ահա իր վարձքն իր հետ է և իր հատուցումը՝ իր առաջին» (Եսայի 40.10):

«Եվ ահա շուտով գալիս եմ և իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ՝ ինչպես իր գործը կլինի» (Հայտնություն 22.12):

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.