Եվ դուք լսելու եք պատերազմներ և պատերամների լուրեր. զգույշ եղեք, որ չտագնապեք (չշփոթվեք, չվախենաք, չբղավեք), որովհետև այս բոլոր բաները պիտի լինեն, բայց դեռ վերջը չէ:

Ազգ ազգի դեմ պիտի ելնի, թագավորություն թագավորության դեմ և սովեր ու համաճարակներ պիտի լինեն, և տարբեր տեղերում երկրաշարժեր: Բայց այս բոլորը ցավերի սկիզբն է (Մատթ.24.6-8):

Աշխարհում միշտ էլ եղել են այս բաները,սակայն դրանց ինտենսիվությունը և մաշտաբները ավելի են ընդգծում,որ մոտենում է ՏԻՐՈՋ ՄԵԾ ՕՐԸ, որի մասին աղաղակում է Սուրբ Գիրքը դարերով: Այս բոլորը մեծ ցավեր, վայեր ու տառապանքներ են, բայց այս բոլորը փոքրիկ ակնարկներն են ԱՍՏԾՈ ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԻ, որն անխուսափելի է լինելու բոլոր նրանց համար, ովքեր Հիսուսին չեն ընդունել:

Ահա թե Ումից պետք է տագնապել: Ահա թե ինչից պետք է վախենալ: Ահա թե որն է վախի իրական օբիեկտը:

Արդյոք պատրա՞ստ ես հանդիպելու Տիրոջը:

Արդյո՞ք Քրիստոսին պատկանող արդարությունը Աստված քեզ էլ է վերագրել: Արդյո՞ք սա «լավ» առիթ չէ համոզվելու,որ աշխարհը պղծված է և մեղքն է թագավորում: Արդյոք բավարա՞ր չեն փաստերը, որ մարդը մեղավոր է ու այս ամենը դրա վառ դրսևորումներն են: Հիմա՛ է ժամը ապաշխարության: Հիմա է առիթը ընդունելու Քրիստոսի բերած փրկությունը և հիմա է հնարավորությունը խուսափելու Աստծո սարսափելի և անգութ դատաստանից, որը լինելու է բոլոր նրանց համար, ովքեր մերժեցին Աստծո գութն ու ողորմությունը,որը եկել էր ԻՐ ՍԻՐԵԼԻ ՈՐԴՈւ միջոցով:

Թող պատերազմի, մահվան շունչը, որը ավելի զգալի է յուրաքանչյուրիս համար, առիթ տա մտածելու վախի իրական «օբյեկտի» մասին՝ Հավիտենական տանջանքի մասին:

Դավիթ Կյուրեղյան

Հ.Գ. Հիսուսն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և ԿՅԱՆՔԸ» Հովհ. 14.6
Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.