5 բան, որոնցով հնարավոր է խափանել սեփական օրհնությունները
Ահա և հինգ բաներ, որոնցով դու, հնարավոր է, խափանում ես Աստծո օրհնությունները քո կյանքում:
Ինքդ օրհնություն չես
Հիսուսն ասաց, որ ով տալիս է, նրան վերադարձվելու է այնքան, որքան տվել է: Հիսուսը հաղորդեց մի պարզ պատճառ և հետևանք: Ուղղակի. «Տվե՛ք ու կտրվի ձեզ. մեծ չափով, թխմված, թափ տրված, հորդելով՝ կլցվի ձեր գոգը: Որովհետև ինչ չափով, որ չափեք, նույն չափով կչափվի ձեզ» (Ղուկաս 6.38): Դու չես կարող օրհնություն ակնկալել Աստծուց, եթե ինքդ օրհնություն չես լինում Աստծո համար:
Չես ներում
Մենք գիտենք, որ եթե չներենք ուրիշներին, Աստված չի ների մեզ, ուրեմն, եթե մենք ինչ-որ բան ունենք ինչ-որ մեկի դեմ, Աստված ինչ-որ բան ունի մեր դեմ: Աններողամտությունը նման է թույնի, որ խմում ես, բայց սպասում, որ մեկ ուրիշը մահանա դրանից: Եթե այս աններողամտության հանդեպ դու լինես անտարբեր, այն կարմատանա, իսկ հետո. «…մի դառնության արմատ՝ բուսնելով ձեզ նեղի, ու դրանով շատերը պղծվեն» (Եբրայեցիս 12.15):
Դժգոհություն
Կյանքում մենք պետք է լինենք կամ գոհունակ, կամ՝ դժգոհ: Սրանցից մեկի մեջ ապրելն այնքան էլ զվարճալի չէ, բայց այ մյուսը զգալիորեն ավելի լավն է: Աստվածաշունչը սովորեցնում է. «…աստվածապաշտությունը, գոհունակությամբ հանդերձ, մեծ շահ է» (1 Տիմ. 6.6): Բայց Պողոս առաքյալը գիտեր, որ դա հեշտ չի տրվում, այսպիսով ասաց. «…սովորել եմ գոհ լինել իմ գտնված վիճակից» (Փիլիպ. 4.11): Իսկ Պողոսը հաճախ գտնվում էր վտանգի, սովի, ցրտի մեջ, ծեծի էր ենթարկվում, քարկոծվում, բանտարկվում, և մեկ անգամ էլ թվում էր, թե մահացել է, բայց նա սովորել էր գոհ լինել ինչ իրավիճակում էլ, որ հայտնվեր: Ինչպե՞ս ես դու սովորում գոհունակություն:
Չխոստովանված մեղք
Ես չգիտեմ, թե ինչո՞ւ է շատ մարդկանց համար դժվար իրենց մեղքերն Աստծուն խոստովանելը, բայց Աստված չի կարող օրհնել մեկին, ով ապրում է մեղքի մեջ և չի ապաշխարում: Սաղմոսերգուն գրում է. «Եթե սրտիս մեջ անօրենություն տեսնեի, Տերը չէր լսելու» (Սաղմոս 66.18): Մինչդեռ առակների մեջ ասվում է. «Նա, ով օրենքը չլսելու համար փակում է ականջը, նրա աղոթքն անգամ գարշելի է» (Առակ. 28.9): Ինչո՞ւ հիմա չես խոստովանում քո մեղքը, որովհետև. «Եթե խոստովանենք մեր մեղքերն, ապա Նա հավատարիմ ու արդար է մեր մեղքերը մեզ ներելու և մեզ բոլոր անիրավություններից մաքրելու համար» (1 Հովհ. 1.9):
Շնորհք և ճշմարտություն
Հիսուսն ասաց, որ մենք պետք է պաշտենք Աստծուն հոգով և ճշմարտությամբ (Հովհ. 4.24), ուրեմն կարևոր է, որ պաշտենք Աստծուն այն ձևով, որը մեզ հայտնում է Աստվածաշունչը: Հիսուսը լի էր շնորհքով և ճշմարտությամբ (Հովհ. 1.14): Նա կարատյալ էր: Նա միշտ ճշմարտությունն էր խոսում, բայց գիտեր, երբ պետք է խոսեր շնորհքը: Փարիսեցիների հետ Նա խոսում էր ճշմարտությունը, բայց անառակության մեջ գտնվող կինը շնորհքի կարիքն ուներ: Եթե միայն ճշմարտությունն ասես, կստացվի՝ օրինականություն է. եթե միայն շնորհք խոսես, ապա՝ մեղք գործելու արտոնագիր, բայց եթե շնորհք և ճշմարտություն խոսես, չես խափանի Աստծո օրհնությունները:
Ամփոփում
Գուցե դու մտածում ես այլ բաներ կան, որ խափանում են Աստծո օրհնությունները: Ես գիտեմ, որ Աստված հակառակ է կանգնում հպարտներին և տալիս է շնորհք խոնարհներին (Հակոբոս 4.6): Ուրեմն, հպարտությունը կարող է խափանել Աստծո օրհնությունները ճիշտ այնպես, ինչպես չտալը, չներելը, գոհ չլինելը, չխոստովանված մեղք ունենալը, և այս շարքում որևէ տեղ շնորհք և ճշմարտություն չկա:
Թանկագին քույրս և եղբայրս Քրիստոսով, թող Աստված առատապես օրհնի ամեն մեկիդ:
Հեղինակ՝ Ջեք Վելմեն
Աղբյուրը՝ faithinthenews.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը