Շաբաթ օր էր։ Հովիվը նախքան տուն գնալը, որոշեց զանգել կնոջը։ Երեկոյան ժամը տասն էր, բայց կինը չէր պատասխանում հեռախոսազանգին։ Հովիվը մի քանի վայրկյան սպասեց, բայց կինն այդպես էլ չպատասխանեց։ Որոշ ժամանակ անց նա նորից հավաքեց տան համարը, և կինը անմիջապես պատասխանեց։  Հովիվը հարցրեց, թե ինչու՞ առաջին հեռախոսազանգին  այդքան երկար չէր պատասխանում, կինն ասաց, որ դրանից առաջ ոչ մի զանգ չի ստացել...

Այդ դեպքը կմոռացվեր, եթե երկու օր անց հովիվը գրասենյակում զանգ չստանար։ Զանգողը մի տղամարդ էր, ով ասում էր, որ շաբաթ երեկոյան այդ համարից զանգ էր ստացել։ Հովիվը երկար ժամանակ չէր հասկանում՝ ինչի մասին էր խոսքը։ Այնուհետև տղամարդն ասաց.

-Ինչ-որ մեկը զանգահարել էր ձեր համարից, բայց ես այդպես էլ չէի պատասխանել…

Հանկարծ հովիվը հիշեց իր հետ պատահած դեպքը և անմիջապես ներողություն խնդրեց անհանգստություն պատճառելու համար։ Նա բացատրեց, որ տուն զանգելու փոխարեն, ըստ երևույթին, սխալ համար էր հավաքել…

Տղամարդը, թույլ չտալով հովվին խոսքն ավարտել, շարունակեց.

- Թո՛ւյլ տվեք` պատմեմ տեղի ունեցածը։ Շաբաթ երեկոյան որոշել էի կյանքիս վերջ տալ, բայց նախքան պլանավորածս կիրագործեի, ես աղոթքով դիմեցի Աստծուն՝ խնդրելով, որ եթե Նա կա և լսում է ինձ, ինչ-որ նշան տա։ Հենց այդ պահին հեռախոսը զանգեց և էկրանին գրված էր. «Ամենակալ Աստծո…»։ Մի ամբողջ րոպե նայեցի էկրանին և այդպես էլ չհամարձակվեցի պատասխանել։

Հ.Գ. Եկեղեցին, որտեղ ծառայում էր այդ հովիվը, կոչվում էր «Ամենակալ Աստծո խորան»։ Տեղի թվային հեռախոսային կայանում հենց այդ անվանումն էր գրանցված՝ որպես «զանգողի ID»։ Եվ հենց դա էլ երևացել էր այդ տղամարդու հեռախոսի էկրանին։ Պատահականությո՞ւն, թե՞ գերբնական միջամտություն...

Աղբյուրը՝ bogoblog.ru

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.