Եվ եղավ, որ որոշ ժամանակ անցնելուց հետո վտակը չորացավ, քանի որ երկրի վրա անձրեւ չէր գալիս: Գ.Թագ. 17.7

Եղիան օրերով, շաբաթներով Աստծո հրամանով նստել էր վտակի մոտ եւ տեսնում էր, թե ինչպես է ջուրը հետզհետե պակասում, սակայն հավատքով զորացած` խաղաղ մնաց եւ չընկրկեց:

Ի վերջո, վտակը մարելով, մնաց միայն ժապավենի չափ: Լճերը, որոնց մեջ հոսում էր վտակը, շատ փոքրացան, թռչունները հեռացան, դաշտի գազաններն ու անասունները էլ չէին գալիս նրանից ջուր խմելու: Վտակը չորացած էր, բայց Եղիայի համբերությունն ու հավատքը տեղի չէին տալիս, այդ ժամանակ էր, որ «Տիրոջ խոսքը նրան եկավ՝ ասելով. «Վե՛ր կաց, սիդոնացիների Սարեփթան գնա ու այնտեղ բնակվի՛ր: Ահա այնտեղ որբեւայրի մի կնոջ հրամայել եմ, որ քեզ կերակրի»»: Հմր. 8,9

Մեզանից շատերը դեռ վտակը չորանալուց շատ առաջ կմտահոգվեին եւ կծրագրեին: Նրա կարկաչյունի հետ կդադարեին նաեւ մեր երգերը, եւ թերեւս առանց Տերոջը հարցնելու այլ տեղեր կթափառեինք՝ ջուր գտնելու մտահոգությամբ:

Աստված երբեմն թողնում է մեզ, որ այդպես անենք, որովհետեւ Նրա ողորմությունը հավիտյան է մնում: Բայց եթե հաստատ հավատքով եւ մեծ վստահությամբ Նրան սպասենք, փոխանակ դժվարությունների մատնվելու բաներ անելուն, պիտի տեսնենք Նրա սքանչելի պատվիրանները, եւ ստիպված պիտի չլինենք ամոթով, ցավով եւ արցունքով ետ դառնալ: «Հանգստացիր Տիրոջ մեջ եւ համբերությամբ Նրան սպասիր»: Սաղմ. 37.7

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.