Ընկնող սուրբ աստղեր
Այն միտքն, իբրեւ Աստված խորհրդավոր կերպերով է գործում, դարձել է այնպիսի ծեծված արտահայտություն, որ, նույնիսկ, դրա առավել անծանոթ տերմիններով վերաշարադրումն ավելի շատ ուղղորդում է շփոթմունքի, քան որևէ հուշող ակնարկի բացահայտման: Բայց, ինչպես եւ մյուս նման պարզ ճշմարտություններն, արժե ուսումնասիրել ապացույցների կշիռը, որով այս իմաստալից միտքը հռչակվեց առաջնային ճշմարտություն:
Սուրբ Ծննդյան իրադարձությունը դա անելու լավագույն միջոցն է՝ ոչ միայն Մարիամի՝ երեխայի ծնունդը շրջապատող համեստ պայմանների պատճառով, այլև այդ պատմության մեջ երևացող հերոսների դերերը նկատի ունենալով: Ինչպես ընկնող աստղեր՝ կերպարներից շատերը կարճատև հանդես են գալիս և հեռանում՝ առանց մեծ ուշադրության արժանանալու, ակնթարթորեն շողարձակելով իրենց լույսը, մինչ իրենց գործողության ավարտը:
Օրինակ, Հովհաննես Մկրտիչը՝ նրա գերբնական կազմավորումից մինչև նրա հոր՝ ինն ամսվա համրությունը, գրությունները կասկած չեն թողնում, որ նա եզակի երեխա էր: Բոլորն, ովքեր գիտեին նրա մասին, անհամբեր էին տեսնելու, թե ինչպիսին է նա լինելու (Ղուկաս 1.66): Ավելի ուշ Հիսուսը կասեր, որ Հովհաննեսն ավելի մեծ է, քան մինչ այդ պահն եղած ցանկացած այլ մարգարե: Հովհաննեսն երկար տարիներ գործեց Հիսուսի ապագայի համար, չնայած, որ այդ միջանկյալ ժամանակահատվածը տեսանելի արտացոլված չէ Աստվածաշնչում:
Ինչպես մի բանախոս անձ, ով համաժողովում ներկայացնում է մեկ այլ առավել նշանավոր մեկին, նրա գոյության ամբողջ նպատակը՝ երկար սպասված Մեսիայի ժամանումը հայտարարելն էր: Ընկնող աստղի պես՝ Հովհաննեսի լույսը խամրեց, երբ Մեսիան բացահայտեց Իրեն: Արդյո՞ք արտառոց չէ, թե ինչպես է անկարևոր պաշտոնյաների զվարճացող խմբին հաջողվում ողբերգական կերպով վերջ տալ Հովհաննեսի կյանքին այնպիսի սանձարձակ հանգամանքներում, երբ արքաների Արքան շրջակայքում էր:
Միգուցե նրանց հաջողվեց վերջ տալ նրա կյանքին, բայց նրանց երբեք չէր հաջողվի խաթարել նրա նպատակը: Հովհաննեսն արդեն վստահեցրել էր իր աշակերտներին, որ ամեն բան արված է: Նրա գործն ավարտվեց, նրա ուրախությունն ավարտվեց, և նա պատրաստվեց զիջելու իր դիրքերն, որպեսզի Մեսիայի փառքը բարձրանա (Հովհ. 3.27-30): Ի տարբերություն երկնքում մշտապես երևացող աստղի՝ որպես տիեզերական կառուցվածքի անբաժան մաս, Հովհաննեսի կյանքը բավականին կարճ տևեց։ Նա ապրեց հասարակ հագուստով և սնունդով:
Մեկ այլ նման կերպար է Սիմեոնն, ում Աստված տվել էր այն խոստումը, որ ինքը կապրի մինչ Տիրոջ՝ Քրիստոսի ծնունդը տեսնելը: Երեխային գրկելով, միակ բանն, որ կարող էր անել Սիմեոնը՝ փառաբանության խոսքեր բարձրացնելն էր ամենի Արարչին՝ այլևս նրա հոգին խաղաղությամբ վերցնելու համար: Կարելի է հիշատակել նաև Աննային՝ ութսունչորս տարեկան կնոջն, ով աղոթում և ծոմ էր պահում տաճարում այն պահից, երբ յոթնամյա ամուսնությունն ավարտվել էր իր ամուսնու մահով: Նա նույնպես մասնակցություն ուներ Հիսուսի ծննդյան իրադարձության մեջ. նրան տրված ամենակարկառուն պահը՝ մանուկ Հիսուսին գրկում պահելու և նրա մասին ինչ-որ բան ասելու միակ իրադարձությունն էր:
Աղբյուրը՝ rzim.org
Թարգմանեց Անի Նիկողոսյանը