ՆԵՐՈՒՄ
Ներում ստանալու համար մենք ինքներս պետք է ընդունենք, որ մեղավոր ենք:
«Որովհետև Աստծո ուզած կերպով տրտմությունը, ապաշխարություն է գործում փրկության համար առանց զղջալու. բայց աշխարհի տրտմությունը մահ է գործում» /Բ Կորնթ․ 7:10/։
Տրտմությունը, որը մենք զգում ենք Աստծո առաջ, խոսում է մեր անկեղծ փոխվելու ցանկության մասին` ներում ստանալու համար:
«Իր հանցանքը ծածկողը չի հաջողվի, բայց խոստովանող ու թողողը ողորմութլուն կգտնի» /Առակ. 28:13/։
Ներում ստանալու համար ցանկություն է անհրաժեշտ` ամբողջովին հայտնելու ամեն գործածը Հայր Աստծո առջև` խոնարհության աղոթքով գալով Նրա առջև:
Մենք պետք է հստակ որոշենք այլևս երբեք մեղավոր կյանքով չապրել: Բավարար չէ պարզապես փորձել դիմադրել չարին կամ ազատել կյանքը մեղքից․ մենք պետք է մեր կյանքը լեցնենք ճշմարտությամբ և գործենք հոգևոր կերակուր ստանալու համար` կարդանք Խոսքը, աղոթենք և այլն:
Կատարյալ հնազանդությունը մեր կյանք է բերում Ավետարանի ողջ զորությունը՝ տալով ուժ մեր թույլ կողմերը հաղթահարելու: Հնազանդությունը իր մեջ ներառում է նաև այն, ինչի մասին մենք չէինք մտածում ապաշխարելու ժամանակ։
Պատրաստեց Դիանա Խաչատրյանը