«Տիրոջ ողորմությունների պատճառով է, որ չսպառվեցինք, որովհետև Նրա գթությունը չի նվազում. դրանք նոր են ամեն առավոտ. մեծ է Քո հավատարմությունը»/Ողբ Եր․ 3.22-23/։

Ինձ դուր է գալիս, թե ինչպես է Աստված բաժանել ցերեկն ու գիշերը: Անկախ նրանից, թե որքան դժվար կամ ծանր օր է եղել, լուսաբացը միշտ նոր հույս է բերում: Աստված ցանկանում է, որ մենք կանոնավոր կերպով թողնենք անցյալը, նայենք դեպի առաջ՝ գտնելով «նոր սկիզբ»։

Հավանաբար դու քեզ զգացել ես ինչ-որ մեղքի կամ կախվածության թակարդում ու թեև ապաշխարել ես, այնուամենայնիվ քեզ շարունակում ես մեղավոր զգալ: Եթե ​​դա այդպես է, վստահ եղի՛ր, որ անկեղծ ապաշխարությունը բերում է նոր սկիզբ՝ Աստծո ներման խոստման շնորհիվ:

Միայն այն ժամանակ, երբ հասկանում ես Աստծո մեծ ողորմությունը և սկսում ես ստանալ այն, դու ավելի հակված կլինես ողորմություն ցուցաբերել ուրիշներին: Դու կարող ես հաճախ վիրավորվել, սակայն անցյալը թողնելու միջոցը ներելն է նրան, ով վիրավորել է քեզ: Դու քեզ լավություն ես անում, երբ ներում ես։

Աստված նոր ծրագրեր ունի քո կյանքի համար, և դու կարող ես սկսել դրանք իրականացնել՝ ընտրելով ապրել ոչ թե անցյալում, այլ՝ ներկայում: Անցյալի մասին մտածելն ու խոսելը քեզ պահում է դրա թակարդում: Բաց թո՛ղ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ընտրություն կատարի՛ր ստանալու Աստծո սերն ու ներողամտությունն այսօր, որպեսզի կարողանաս ոգևորվել և առաջ շարժվել Նրա վաղվա ծրագրով:

Աղբյուրը՝ https://joycemeyer.org/dailydevo/2023/11/28-New-Hope-for-Each-Day

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.