Որպես քրիստոնյաներ՝ մենք պետք է չասենք այնպիսի բաներ, որ Հիսուսը երբևէ չէր ասի: Քանի որ այդ կերպ կարող ենք ոչ միայն վնասել հավատացյալի բարի համբավը, այլև մարդկանց վանել Հիսուս Քրիստոսից:

· «Թեթև տա՛ր»

Մարդիկ ու նաև որոշ հավատացյալներ շատ են սիրում անել այս արտահայտությունը, որը Հիսուսը երբեք չէր ասի: Այս արտահայտությունը մեծ ցավ է պատճառում արդեն իսկ դժվարության մեջ հայտնված մարդուն: Դա ստիպում է մարդուն մտածել, որ իր ապրումները կարևոր չեն: Բայց փոխարենը Հիսուսը լիարժեք կհասկանար մարդու ցավը և կմխիթարեր վշտի մեջ: Փոխարենը քեզ վատ դրության մեջ դնելու Նա  կքայլեր քեզ հետ այդ ցավի միջով: Նա մեր Բարի Հովիվն է և միշտ պատրաստ է ցույց տալ, թե որքան է մեզ սիրում» (Սաղմոս 23):

· «Հետևի՛ր սրտիդ»

Սրտին հետևելու գաղափարը աստվածաշնչյան չէ, և Հիսուսը երբեք դա չէր ասի: Աստվածաշունչն ասում է, որ մեր սիրտը չար է և խաբեբա (Երեմիա 17.9): Մենք չենք կարող հետևել մեր սրտին, քանի որ դա մեզ կտանի մեղքի և չարության: Փոխարենը՝ մենք պետք է միմյանց քաջալերենք հետևելու Հիսուսին: Այդպիսով՝ մեր կյանքը կդառնա օգտակար, և մեր գործերով կհնազանդվենք ու կփառավորենք Աստծուն:

· «Եթե ճիշտ բաներ անես, կօրհնվես»

Այս արտահայտությունը նույնպես աստվածաշնչյան չէ: Այստեղ հարց է ծագում, թե օրհնված ասելով ի՞նչ ենք հասկանում: Շատերն օրհնությունը վերագրում են հարստությանն ու նյութական բարիքներին: Մինչդեռ Հիսուսն ասում է, թե ով կամենում է Իր աշակերտը լինել, ամեն բան պետք է թողնի և իրեն հետևի (Ղուկաս 14.33): Եթե մեկի կյանքն անցնում է տառապանքով, դեռ չի նշանակում, որ Աստված բարկացած է նրա վրա: Եվ հակառակը, եթե մեկն ունի շքեղ բնակարան, թանկարժեք մեքենա և մեծ կարողություն, դեռ չի նշանակում, որ Աստված նրան օրհնել է:

· «Եթե մի վատ բան է պատահել, ուրեմն՝ քո մեղքի պատճառով է»

Վատ բաները տեղի են ունենում, որովհետև աշխարհն է մեղքով լցված: Եվ մեղքը կշարունակի տիրել աշխարհում մինչ Նոր երկնքի և Նոր երկրի արարումը, երբ Աստված ամեն բան նոր կանի: Եթե ամեն մեղք գործելուց մեր կյանքում մի վատ բան կատարվեր, մեր կյանքը լի կլիներ միայն վատ բաներով: Իսկ Աստված քեզ չի մեղադրում ու ցանկանում է պարուրել քեզ Իր սիրո մխիթարության մեջ:

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Աղբյուրը՝ https://www.christianity.com/wiki/jesus-christ/4-things-christians-like-to-say-that-jesus-never-would.html

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.