Խոսքերը, մտքերը և արարքները սերմեր են, որոնք մենք ցանում ենք, և դրանք ի վերջո պտուղ են տալիս մեր կյանքում: Աստծո Խոսքը մեզ սովորեցնում է, որ մենք կհնձենք այն, ինչ ցանել ենք (Գաղատացիս 6.7): Կգա մի օր, երբ Աստված կդատի երկիրը, և Նրա դատաստանը արդար կլինի: Այդ օրը մենք բոլորս պետք է հաշիվ տանք մեր կատարածի համար (Հռոմեացիներ 14.12):

Նրանք, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին և ընդունել են Նրան որպես Փրկիչ ու Տեր, չեն դատապարտվի՝ դրախտ գնալու կամ չգնալու առումով, այլ նրանք կդատվեն և համապատասխանաբար կպարգևատրվեն իրենց գործերի համար: Այնուամենայնիվ, նրանք, ովքեր մերժել են Հիսուսին իրենց կյանքի ընթացքում, կկանգնեն բոլորովին այլ տեսակի դատաստանի առաջ: Նրանք անցկացրել են իրենց կյանքը՝ անելով այնպես, ինչպես ցանկանում են, և դատաստանի օրը նրանք կհնձեն իրենց ցանածի արդյունքը:

Նրանք, ովքեր հավատում են Քրիստոսին, անհամբեր սպասում են այդ օրվան: Նրանք կուրախանան՝ տեսնելով, որ այն գալիս է, բայց անհավատները չեն ուրախանա: Այդ օրը նրանք կզղջան՝ Հիսուսին իրենց կյանքի ընթացքում մերժելու որոշման համար:
Եկե՛ք ամեն օր աղոթենք նրանց համար, ովքեր մերժել են Հիսուսին, որպեսզի նրանք փրկվեն և հավիտենական կյանք ունենան Նրա հետ:

Օրվա աղոթք. «Հա՛յր, ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր մերժել են Հիսուսին որպես իրենց Փրկչի և Քեզ հետևելու փոխարեն քայլել են իրենց կամքով: Ես աղոթում եմ, որ նրանք հավատան և ընդունեն Հիսուսին, քանի դեռ ուշ չէ: Ուղարկի՛ր այգեպանիդ ճիշտ ժամանակին նրանց խոսքը բաժնեկցելու համար»։

Աղբյուր՝ https://joycemeyer.org/dailydevo/2023/08/16-We-Will-Reap-What-We-Sow
Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.