«Իսկ հիմա Ես գնում եմ Նրան, ով ինձ ուղարկեց, և ձեզանից ոչ մեկը չի հարցնում ինձ, թե ու՞ր ես գնում» /Հովհաննես 16.5/։

Հիսուսն ասեց աշակերտներին, որ պատրաստվում է գնալ: Նրանք իրենց ողջ կյանքը թողել էին, որ հետևեն Հիսուսին, բայց հիմա Նա պատրաստվում էր գնալ: Եվ հարցեր տալու և ավելին իմանալու փոխարեն նրանք որոշեցին տրտմել: Նրանք այնքան էին հիասթափված, որ չկարողացան տեսնել այն, ինչ Հիսուսն էր ուզում, որ նրանք տեսնեն:

Մենք էլ ենք հաճախ այդպես անում: Այնքան ենք նեղվում այն ամենի համար, որ չունենք այս կյանքում: Այնպես ենք կենտրոնանում մեր սգի, ցավի, խնդիրների ու կարիքների վրա, որ  հաճախ չենք էլ նկատում, թե իրականում Աստված ինչ է անում մեր կյանքում: Տեսնես որքա՜ն ու որքա՜ն անգամներ է Աստված ցանկացել ասել մեզ՝ «Էլ մի՛արա այդպես»:

Շատ հեշտ է մեր ուշադրությունն ու կենտրոնացումն ուղղել մեզ ու մեր խնդիրների վրա: Փոխարենը մեր աչքերը պետք է ուղղված լինեն Ուսուցչին: Աստված գիտի, թե մեզ ինչ է պետք այս կյանքում ավելի լավ, քան մենք գիտենք:

Աղբյուրը՝ https://anotherwell.org/2023/08/09/just-stop-it/

Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.