Էլ մի՛ արա այդպես
«Իսկ հիմա Ես գնում եմ Նրան, ով ինձ ուղարկեց, և ձեզանից ոչ մեկը չի հարցնում ինձ, թե ու՞ր ես գնում» /Հովհաննես 16.5/։
Հիսուսն ասեց աշակերտներին, որ պատրաստվում է գնալ: Նրանք իրենց ողջ կյանքը թողել էին, որ հետևեն Հիսուսին, բայց հիմա Նա պատրաստվում էր գնալ: Եվ հարցեր տալու և ավելին իմանալու փոխարեն նրանք որոշեցին տրտմել: Նրանք այնքան էին հիասթափված, որ չկարողացան տեսնել այն, ինչ Հիսուսն էր ուզում, որ նրանք տեսնեն:
Մենք էլ ենք հաճախ այդպես անում: Այնքան ենք նեղվում այն ամենի համար, որ չունենք այս կյանքում: Այնպես ենք կենտրոնանում մեր սգի, ցավի, խնդիրների ու կարիքների վրա, որ հաճախ չենք էլ նկատում, թե իրականում Աստված ինչ է անում մեր կյանքում: Տեսնես որքա՜ն ու որքա՜ն անգամներ է Աստված ցանկացել ասել մեզ՝ «Էլ մի՛արա այդպես»:
Շատ հեշտ է մեր ուշադրությունն ու կենտրոնացումն ուղղել մեզ ու մեր խնդիրների վրա: Փոխարենը մեր աչքերը պետք է ուղղված լինեն Ուսուցչին: Աստված գիտի, թե մեզ ինչ է պետք այս կյանքում ավելի լավ, քան մենք գիտենք:
Աղբյուրը՝ https://anotherwell.org/2023/08/09/just-stop-it/
Թարգմանեց Լիլիթ Հարությունյանը