Երբ կկանգնես վախիդ դիմաց, հիշի՜ր, որ Աստված մեզ վախի, երկչոտության հոգի չի տվել, և դա հակառակորդից է (Բ Տիմոթեոս 1.7): Ամեն անգամ, երբ վախ կզգաս քո կյանքում, հիշի՜ր, որ դա խավարի թագավորության դրսևորումն է, վախը տիրող ոգի է, այն դարձնում է քեզ իր ծառան: Սատանան օգտագործում է վախի ոգին, որպեսզի կառավարի Աստծո ժողովրդին և ետ պահի նրանց Հիսուսի առաջնորդության ներքո լինելուց:

Ինչի՞ց ես դու վախենում.

Մարդկանց մեծամասնությունը չեն պատասխանում Աստծո կանչին կամ չեն կատարում Նրա Խոսքը, քանզի երբ ցանկանում են առաջ գնալ, հակառակորդը վախ է գործադրում նրանց կանգնեցնելու համար: Հակառակորդը գործադրում է վախ, որպեսզի մարդիկ չկարողանան վայելել կյանքը, քանզի վախը տանջանք է բերում (Ա Հովհաննես 4.18), և դուք չեք կարող միաժամանակ և՛ տանջվել, և՛ վայելել կյանքը:

Բոլորս կարիք ունենք չվախենալու վախից, հակառակորդը բերում է վախեր, բայց ես և դու ունենք ընտրության հնարավորություն՝ չծալել մեր ծնկները վախի առջև:

Դավիթն ասեց. «Երբ վախենամ, Քեզ եմ վստահելու Տեր» (Սաղմոս 56.3):

Երբ Աստված մեզ առաջնորդում է դուրս գալ մեր հարմարավետ տարածքից, անել մի նոր բան կամ առաջնորդում է ավելի մեծ պատասխանատվություն վերցնելու, շատ հաճախ մենք կարող ենք կամ հավանաբար վախ ենք զգում: Ինչ էլ որ լինի, եթե դուք վստահ եք, որ Աստված է ասել, վստահեք Նրան և գնացեք Նրա ետևից:

Մեր կյանքի ընթացքում շատ են լինում դեպքեր, երբ մենք նախաձեռնում ենք մի նոր բան՝ աշխատանք, բիզնես, նյութական որևէ իր, և սկսում ենք աղոթել, Աստծուց առաջնորդություն և ռեզուրսներ խնդրել: Գալիս է մի պահ, որ մենք պետք է ընտրություն անենք՝ կա՛մ վախը մեզ կկանգնեցնի, կա՛մ մենք առաջ կգնանք Աստծո ձեռքը բռնած: Իհարկե՛, մենք չպետք է հայտնվենք Աստծո ժամանակից դուրս, բայց երբ Աստված շարժվում է, մենք պետք է դադարենք վախենալ և շարժվենք Նրա ետևից:

Հիշե՜ք՝ ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ Է:

«Մի՜ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ» (Եսայա. 41.10):

Եթե ինչ-որ բանից վախեցել եք և ցանկանում եք ազատ լինել դրանից, ապա ի վերջո գալիս է մի պահ, երբ դուք պետք է դեմ դիմաց կանգնեք դրան և չփախչեք դրանից: Պարզապես բռնեք Հիսուսի ձեռքը՝ իմանալով՝ Նա քեզ հետ է, և արե՛ք դա: Թո՛ւյլ տվեք քաջալերել ձեզ, որպեսզի չմնաք և չկանգնեք տագնապի մեջ, այլ բռնեք Հիսուսի ձեռքը և գնացե՛ք առաջ:

Հիշե՜ք՝ Աստված ուզում է ազատել ձեզ բոլոր վախերից:

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը

Աղբյուր՝ joycemeyer.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.